07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերելակը պոկվել է. կա տուժած

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բյուզանդի փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող 16 հարկանի կիսակառույց շինության (իրականացվում է «Ռաֆ Ստեփ Շին» ՍՊԸ-ի կողմից) արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ