08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Անթալիայում հայ հայտնի գիտնական է խեղդվել /ֆոտո/

Ռուսաստանաբնակ հայտնի  հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում, գրում է Ermenihaber.am-ը:

Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը:

Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակաների:

Նա ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր:

Աղբյուր`    Ermenihaber.am

sargis

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ