ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին: Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ և ունի 400 աշխատող: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ‘ԵրՄՄԳՀԻ’ տարածքում […]