09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Ղարաբաղին կապող նոր ճանապարհ կկառուցվի

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է “Հանա-տրանս” ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. փետրվարի 20-ից մինչև 2012 թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 20-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն “Հանա-գրուպ” ընկերության միջոցով […]

Հայաստանում ստեղծվեց առաջին ազատ տնտեսական գոտին /վիդեո/

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի առաջին ազատ տնտեսական գոտին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծն, ասաց, որ ազատ տնտեսական գոտին կստեղծվի “Ռաո Մարս” եւ Երեւանի մաթեմատիկական գիտահետազոտակաան ինստիտուտի տարածքներում, որի կառավարիչը կլինի “Սիտրոնիքս Աիմենիա” ՓԲԸ-ն: Ներկայացված բիզնես-ծրագրին միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւս դրական եզրակացություն է […]

Կառավարությունը “Ֆլեշ”-ի միջոցով գյուղացուն էժան դիզվառելիք կտա

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը արդեն երկու տարի է գյուղատնտեսության ոլորտը պահում է իր ուշադրության կենտրոնում եւ գյուղացուն տրամադրում այնպիսի օժանդակություն, որը տալիս է ռեալ արդյունքներ: Վարչապետն ասաց, որ կառավարության հաստատմանն է ներկայացվել մի ծրագիր, որի նպատակն է դիզվառելիքը գյուղացուն հասցնել մատչելի գներով: “Մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն, ոչ միայն […]

Սննդամթերքի համաշխարհային գները նվազել են

2011-ի սեպտեմբերից մինչ դեկտեմբեր սննդամթերքի համաշխարհային գները նվազել են 8 տոկոսով: Ցորենի, եգիպտացորենի եւ բրնձի գները նվազել են` մատակարարման բարելավված պայմաների հաշվին, ինչը ուղղակիորեն  առնչվում  է նաեւ  համաշխարհային տնտեսության հետ: Ինչեւէ, ընդհանուր գները  դեռեւս բարձր են մնում: Սննդամթերքի գների 2011-ի տարեկան ինդեքսը գերազանցել է 2010-ի ինդեքսին 24 տոկոսով: 2012-ին գների նվազման հեռանկարները հնարավոր են դառնում […]

Բենզինի թանկացման հավանականությունը մեծ է. ՛՛Ֆլեշ՛՛ ընկերություն

‘Բենզինի թանկացումները Հայաստանում հետևանք են միջազգային գների և ներքին հարկային դաշտի փոփոխության’,- այդ մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բենզինի խոշոր ներկրողներից մեկի՝ ‘Ֆլեշ’ ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը` մեկնաբանելով բենզինի շուկայում վերջին թանկացումները: Նրա խոսքով` անցյալ տարվա կտրվածքով` բենզինը թանկացել է 20-25 տոկոսով, իսկ դեկտեմբեր ամսից մինչ հիմա աճ են արձանագրել նաև միջազգային գները: Մուշեղ […]

Աստված պատժո՞ւմ է արթիկցիներին

  Արթիկ քաղաքի հասարակական վայրերում եւ խանութներում հանգանակության արկղեր են  տեղադրվել: Հավաքված գումարով արթիկցիները նախատեսել են նորոգել քաղաքի կենտրոնում գտնվող “փլած ժամը”: Վերջին շրջանում քաղաքում դժբախտ պատահարներ շատ են լինում, ինչի հետեւանքով երիտասարդներ են մահանում: Արթիկում շրջանառվող լուրերի համաձայն, ոմանք երազ են տեսել, եւ “Աստված խորհուրդ  է տվել նորոգել “փլած ժամը”, որից հետո ամեն ինչ […]

Իրանը սանկցիաներին սանկցիաներով է պատասխանում

Իրանի նավթի նախարար Ռուստամ Քաշեմին հայտարարել է, որ իրենց դեմ ուղղված սանկցիաներին իրենք էլ սանկցիաներով կպատասխանեն, հայտնում է “Reuters”-ը: Իրանն արդեն սահմանփակել է նավթի մատակարարումն այն երկրներ, որոնք տնտեսական սանկցիաներով սպառնացել են իսլամական հանրապետությանը: Նախարարը նշել է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը Իրանի տնտեսությանը մեծ վնասներ չի հասցնի: “Մենք ունենք մեր շուկան, եթե նույնիսկ դադարեցնենք […]

Եվրամիությունը որոշել է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի սանկցիաներին

Եվրամիության խոշորագույն բանկերը դադարեցրել են սննդամթերքի` Իրան  մատակարարման ֆինանսավորման գործողությունը, հայտնում է “Reuters”-ը: Նրանց խոսքերով` իրանցիներն արդեն վճարման  այլ տարբերակներ են փնտրում` ներառյալ կանխիկ ուղղակի փոխանակումը, սակայն խոշոր մատակարարումների համար այս մեթոդը համապատասխան չէ: Իրանը տարեկան ներմուծում է գրեթե 4,5 մլն տոննա ցորեն: Հիմնական մատակարարներն են Արգենտինան, Բրազիլիան եւ Ուկրաինան: Ներկա պահին Իրանի նավահանգիստներում 9 […]

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն: Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը: Իրանի խորհրդարանի անդամ Նասեր […]

Գողերը մտածված են գործել, բայց “պոչ” թողել են

Հունվարի 22-ին ‘’Արզնի կաթ’’  ընկերությունում կատարված գողության մասով քրեական գործ է հարուցվել Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժանմունքում` Քրօր 177 հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, նշելով, որ գործի առնչությամբ նախաքննություն է կատարվում: ‘’Արզնի կաթ’’ ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ գողերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի