24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ կհիմնվի. ՌԴ փոխվարչապետ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին:
Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Տիգրան Սարգսյանի խոսքով` ձեռք են բերվել  պայմանավորվածություններ գյուղատնտեսական ձեռնարկությունների փոխադարձ այցելությունների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

‘’Կարող ենք արձանագրել, որ շնորհիվ այս հանդիպման մի քանի ոլորտներում մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք նոր ծրագրեր: Դա վերաբերում է նաև լիզինգային ընկերությանը և ՀՀ-ում գյուղատնտեսական բանկի գործունեության ծավալման հնարավորություններին: Արծարծվել են օրենսդրական դաշտին վերաբերող հարցեր, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի ռուսաստանյան լիզինգային ընկերությունը կարողանա գործունեություն ծավալել Հայաստանում: Պայմանավորվել ենք, որ մոտակա ամսվա ընթացքում մեր աշխատանքային խմբերը մանրամասն կուսումնասիրեն այս հարցերը, և հայկական աշխատանքային պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, որտեղ այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների վերաբերյալ վերջնական որոշումներ կընդունվեն’’,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը նշեց, որ այսօր  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա խթանման, համատեղ մասնակցությամբ խոշոր տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացման հարցերի լայն շրջանակ:

‘’Մեծ ցանկություն կա համագործակցել ՀՀ  հետ: Մենք ուրվագծել ենք համագործակցության շատ կարևոր ուղղություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բնակչությանը, դա վերաբերում է գյուղատնտեսությանը և առաջին հերթին սերմնաբուծությանը: Ավելի վաղ մենք պայմանավորվել ենք, որ ես Հայաստան կուղարկեմ ‘’Ռոսսելխոզ’’ ակադեմիայի նախագահին, ով լավագույնս տիրապետում է Ռուսաստանում այս ոլորտին վերաբերող բոլոր հարցերին: Հենց նա էլ Երևանում համապատասխան բանակցություններ կվարի Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հետ: Մենք նշել ենք, որ կարող ենք օժանդակել թռչնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը: Նման ծրագրեր ներկայումս Ռուսաստանում լայնորեն իրականացվում են, որոնք ունեն բարձր արդյունավետություն և եկամտաբեր են’’,- ասել է Վիկտոր Զուբկովը:

Նրա խոսքով` ‘’Ռոսսելխոզբանկ’’-ը, որը ներկայումս  ունի լավ վարկային պորտֆել, Ռուսաստանում երրորդ կամ չորրորդ բանկն է Խնայբանկից և ՎՏԲ-ից հետո: Վ.Զուբկովի համոզմամբ`  Հայաստանում կարող է  ստեղծվել ‘’Ռոսագրոլիզինգ’’  ընկերության դուստր ձեռնարկությունը, որը ևս ՌԴ-ի առաջատար ընկերություններից մեկն է:

‘’Կարծում ենք, որ հաջորդ քայլը կարող է լինել Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնումը: Այս և այլ ուղղությունները ներառված են քիչ առաջ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրված արձանագրությունում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հռչակագրում’’,- նշել է Վ.Զուբկովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ