09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՎՊ-ն դեռ Կոտայքի մարզում է, եւ ոչ միայն… Ժամանակ

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը շարունակում է Կոտայքի մարզում, այդ թվում Աբովյանի քաղաքապետարանում ստուգումները: ՎՊ լրատվական ծառայությունից “Ժամանակին” տեղեկացրել են, որ ստուգումներն ավարտելուն պես օրենքով սահմանված կարգով կամփոփվեն, կհաստատվեն ՎՊ խորհրդի կողմից, կհրապարկվեն եւ կտեղադրվեն ՎՊ կայքում: Թերթը հիշեցնում է, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եւ նկատում է, որ ՎՊ ստուգումներն այստեղ […]

ՀՅԴ խմբակցության տնտեսական առաջարկը ՀՀ կառավարությանը

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել`  “Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով, որում մասնավորապես ասված է .  ‘Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով, խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները: Վերջիններիս մասնավորեցումը […]

Հայ կինը կոտրվող չէ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և աշխատելով ՀՀ-ում երիտասարդ կանաց դերի բարձրացման ուղղությամբ, շարունակում է իրականացնել մի շարք ծրագրեր: Հերթական ծրագիրը` ‘’Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում’’, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ունի խթանել կանանց տնտեսական մասնակցությունը: Այսօր այս մասին “Հենարան” ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը: Ծրագիրը նախատեսված է […]

Մահ Կապանի կոմբինատում

Ըստ Կապանում շրջանառվող լուրերի, փետրվարի 8-ին մահացած “Դինո գոլդ մայնինգ քամփնի”  ՓԲԸ երկարամյա աշխատակից, եռակցող 56-ամյա Թանգի Բեգլարյանը սրտային հիվանդությամբ է տառապել: Նա բոլորովին վերջերս բուժման մեջ էր, եւ ընդամենը 3 օր էր, ինչ բուժումից հետո  ներկայացել էր աշխատանքի:  Նշենք, որ Բեգլարյանը մահացել է  հերթափոխից անմիջապես հետո: Աշխատանքն ավարտելուց հետո, հանդերձարանում վատացել է նրա  ինքնազգացողությունը […]

Աժ-ում 2 մարդ կա տնտեսությունից հասկացող. Հրանտ Բագրատյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին: Նրա համոզմամբ`գյուղատնտեսության մեջ ոչ մի աճ էլ չկա, քանի որ այն, ինչ ներկայացվում է, սուտ հրապարակումներ են, օրինակ` ըստ նախկին վարչապետի` արտադրվել է 110 հազար տոննա խաղող, բայց հրապարակում են, թե արտադրվել է  220 հազար տոննա: Հրանտ Բագրատյանը գտնում […]

ԵԺԿ-ն քաղաքական որոշում է կայացրել. Նաիրա Զոհրաբյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ շնորհավորեց քաղաքական երեք ուժերին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին  եւ “Ժառանգությանը”, ԵԺԿ-ին անդամակցության համար, այնուհետ հայտարարեց, թե ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի  որոշումը բացառապես քաղաքական  որոշում է եղել: ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ կարող էր թաքնված լինել իր նշած քաղաքական որոշման տակ:  “Այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության […]

Կանխի՞կ, թե՞անկանխիկ. ի՞նչ է թաքնված տապալված օրինագծում

Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը բազմաչարչար ճանապարհ է անցել (3 տարի է` շրջանառվում է), սակայն թվում էր` այն նվազագույն առնչություն պետք է ունենա քաղաքական գործընթացների հետ: Սակայն հենց այս օրինագծի քվեարկությունը վերհանեց իշխող կոալիցիայի 2 կուսակցությունների միջեւ առկա քաղաքական տարաձայնությունները: Հարց է առաջանում` ի՞նչ է իրենից ներկայացնում սույն օրինագիծը, եւ արդյո՞ք դրա հոդվածները քաղաքական ենթատեքստեր […]

Կարող ենք, ուզում ենք եւ անում ենք. վարչապետ

“Չե՞ք կարող կանխել գնաճը , թե՞ չեք ուզում”: Այսօր լրագրողներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղեց ու նկատեց, որ ստացվում է,որ կառավարությունն անտեսում է գնաճը կանխելու մասին ՀՀ նախագահի հանձնարարականը: Հարցի առաջին մասը բավականին զբարճացրեց վարչապետին եւ վերջինս նկատեց, թե երրորդ տարբերակը չկա՞: Ավելի լուրջ պատասխանելով, Տիգրան Սարգսյանը նշեց.”Կարող ենք, ուզում ենք եւ անում […]

Կապանցիները համաձայն չեն Կիրիենկոյի հետ

ՌԴ  “Ռոսատոմ” ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին արձագանքել են կապանցիները: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանում ուրանի ուսումնասիրման աշխատանքներին, ասելով, որ հաշվի է առնվելու հայկական կողմի դիրքորոշումը: “Կան ուշագրավ հանքեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա հավելյալ ուսումնասիրման ու հետաքննման կարիք ունի: Երկրորդ, ես պաշտպանում եմ Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որն այժմ […]

Վառելու ուրիշ բան չունինք. գազը կտրեց նպաստը

Գյումրեցի սոցիալապես մի քանի անապահով ընտանիքներին հատկացվող նպաստը փետրվարից այլեւս չի տրամադրվելու: Նրանք այդ մասին իմացան համապատասխան փոստային բաժանմունքից, երբ փորձեցին սովորականի նման ստանալ նպաստը:  : “Մենք գումարները բաժանում ենք այն ցուցակներով, որոնք նախապես ուղարկվում են: Պատճառները չենք կարող նշել”,-ասացին փոստային բաժանմունքում: Սակայն աշխատակիցներից մեկը, որը տեղյակ էր գործից, նպաստառուներին ասաց, որ  համակարգից դուրս են մնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի