14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն է ի վերջո թանկացել ալյուրը եւ մյուս ապրանքները

Պետական մարմիները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե որքան է թանկացել ալյուրը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` բարձր կարգի ալյուրը փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ թանկացել է 4.4 %-ով, իսկ հունվարին`ընդամենը 0.3 %-ով: Հացի գնի փոփոխություն փետրվարին ընդհանրապես չի գրանցվել: Այնինչ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ իրենց տվյալներով` ալյուրը […]

Պետբյուջեյի եկամուտները աճել են 3 տոկոսով

Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2012 թվականի առաջին ամսվա կատարողականը: Նա մասնավորապես նշեց, որ եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով` կազմելով 58.8 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

Քաջարանի գյուղապետը դիմելու է նախագահին

  Անցած շաբաթ օրը, Քաջարան քաղաքում հանդիպելով տեղի կուսակիցների, հասարակական ակտիվի եւ մտավորականության հետ`Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտարարեց, որ Քաջարան գյուղի բնակիչները լիարժեք փոխհատուցում կստանան` գյուղի տարածքները հանքարդյունաբերության նապատակով օգտագործելու դեպքում: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` գյուղի վարչական տարածքից 60 հա հող ճանաչվել է գերակա շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն բնակիչները` գյուղապետ Ռաֆիկ Աթայանի […]

“Փարիզյան սուրճ”-ը գնորդ ունի

“Փարիզյան սուրճ”-ի տիրուհի  Վալերի Աշխեն-Գործունյանը եկող շաբաթվա վերջին կլինի Հայաստանում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց տիկին Աշխենը: Նա շատ կարոտել է Հայաստանը, բայց  թերեւս երկար չի մնալու: Տիկին Գործունյանը Հայաստան է գալիս սրճարանի առքուվաճառքի հարցերով: “ Գնորդ արդեն կա, ոչ օլիգարխ է, ոչ էլ քաղաքական գործիչ, ոչ էլ ճանաչված մարդ: Հասարակ բիզնեսմեն է, որ ուզում են […]

Շվեյցարական “Nestle”-ն խզել է առեւտրային կապերն Ադրբեջանի հետ

Սննդամթերքի միջազգային մատակարար շվեյցարական “Nestle” ընկերությունը դադարեցրել է իր ողջ տեսականու ներմուծումն Ադրբեջան: Այս անսպասելի քայլի պատճառը տեղի մատակարար ընկերությունների եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ ֆինանսական հարաբերություններում կաշառակերության դեպքերի բացահայտումն է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը: Տարածաշրջանային աուդիտը վերջերս “Aylin” ընկերությունում, որը “Nestle”-ի էքսկլյուզիվ մատակարարն է Ադրբեջանում, բացահայտել է կաշառակերության փաստը, ինչի մասին անմիջապես […]

Երիտասարդ ընտանիքներին` մատչելի ավտոմեքենա

Ապրիլի 15-ից պաշտոնապես մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կետերից եւս մեկը` ‘Երիտասարդ ընտանիքներին` մատչելի ավտոմեքենա’ ծրագիրը: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքով`ծրագրի իրականացման համար հատկացված է 500 մլն դրամ գումար, մասնակցում է 189 շահառու ողջ հանրապետության մասշտաբով, որոնցից […]

Ով է կերել 15 հազար կիլոգրամից ավել թունաքիմիկատը.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, նրան ենթակա համապատասխան կազմակերպություններն ինչպե՞ս են իրականացրել բույսերի պաշտպանության միջոցառումները 2009-2010թթ. ընթացքում: Բոլորովին վերջերս պարզվել է, որ այդ տարիներին գյուղացիական տնտեսությունների միջոցով պայքար է իրականացվել համապատասխանաբար` 73200 հա և 136944 հա ցանքատարածքներում, որի համար մարզպետարաններին տրամադրվել է 26268 կգ ցինկի ֆոսֆիդ: Մինչդեռ, համաձայն նորմերի, պետք է տրամադրվեր դրա կեսից էլ քիչ` 10507 […]

Խոշոր ներդրումային ծրագիր` Երեւանի զարգացման համար

Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘ ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ‘Ամերիա’ ընկերությունների խմբի մաս կազմող ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘–ն  առաջարկում է  2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երեւան քաղաքում […]

Բուժել` ապահովագրությամբ

Հայաստանում թափ է հավաքում բժշկական ապահովագրությունը: Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում` զարգացման ներկայիս տեմպը ապահովվում է պարտադիրության հիմքով: Կառավարությունը մշակել է  հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթ` 132 հազ. դրամի չափով, որից 52 հազ. դրամը պետք է լինի պարտադիր բժշկական ապահովագրություն: Այդ գումարը հնարավորություն է տալիս պետծառայողին` ստանալ մինչեւ 3.8 մլն դրամի հիվանդանոցային ծառայություն: Ապահովագրական ընկերությունը երաշխավորում […]

Օրենսդրական փոփոխությունները չեն կարող հանգեցնել գրքերի թանկացմանը

Ս. թ փետրվարի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպեցին հրատարակիչների եւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրեց գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը: Մասնավորապես հստակ նշվեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի