22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախատեսվում է մինչեւ 2020թ-ը ոչխարների թվաքանակը հասցնել 1,5 միլիոնի. Գրիշա Բաղյան

‘Անասնապահության բնագավառում նախորդ տարի ունեցել ենք  14.5 տոկոս անկում, բայց արդեն 11 թ. մենք կարողացանք այդ անկումը կասեցնել և ապահովել ևս 14 տոկոսի աճ’,- այդ մասին  այսօր լրագրողներին ասաց  գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: Նրա խոսքով` կոնկրետ կոնկրետ ԳՆ-ը միջոցներ է ձեռնարկել տավարաբուծության զարգացման ուղղությամբ: Դեռ 2007 թ. մշակվել է տավարաբուծության զարգացման ծրագիր՝ 2007-2015 թթ. համար:

‘’Այդ ուղղությամբ հիմնական աշխատանքը կայանում է նրանում, որ արտասահմանյան երկրներից բարձրարժեք տոհմային կենդանիներ ենք ներմուծում և գյուղացիական տնտեսություններին ենք տալիս, որոնք էլ բարելավում են մեր տոհմային կենդանիների աճը’’,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ անցյալ տարվա դրությամբ ձեռք է բերվել  բերել շուրջ 1200 տոհմային երինջներ:  Առաջին խմբաքանակը Հայաստան է բերվելու այս տարվա ապրիլ ամսին, իսկ մյուս խմբաքանակը` աշնանը:

Գրիշա Բաղյանն ընդգծեց, որ այս տարի հանրապետության 6 մարզերում իրականացվելու է ծրագիր, որը նպատակ ունի բարելավել հեռագնա արոտները: Հաշվի առնելով, որ արոտների ճանապարհներն արդեն շարքից դուրս են եկել, և արոտներում չկան համապատասխան պայմաններ, ջրելատեղեր, ֆերմերների համար չկան կենցաղային պայմաններ, ծրագիրը  հենց այդ ուղղությամբ կիրականացնի աշխատանքներ: Ներկայումս աշխատանքները սկսված են, Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի 55 համայնքներում:

‘ԾԻԳ-ը նախատեսել է նաեւ  արհեստական սերմնավորման աշխատանքի վերականգնում:  Տարեկան 20 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ՝ կովեր, կսերմնավորվեն արհեստական եղանակով՝ էլի եվրոպայից ներկրված բարձր սերմնահեղուկով, և տարեկան թիվը կավելանա, մինչև 20 թիվը մենք կունենանք ՛շուրջ 100 հազար կովեր, որոնք կլինեն արհեստական բեղմնավորված: Նախատեսվում է նաև ձեռք բերել բարձր մթերատու կովեր, Հայաստանում պահել, ստեղծել տոհմային տնտեսություն, այդ ցուլերից ստանալ սերմնահեղուկ, ոչ թե սերմնահեղուկը ներկրել Եվրոպայից’,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ աշխատանքներ են տարվում նաև ոչխարաբուծության ուղղությամբ:

Ձեռք են բերվել  ռոմանովյան ցեղի, այսինք բազմապտուղ  2000 գլուխ խոյեր և մաքիներ ու բաշխվել են տնտեսություններին: Գրիշա Բաղյանի խոսքով` նախատեսվում է մինչև 20 թվականը ոչխարների թվաքանակը հասցնել շուրջ մեկ-մեկուկես մլն-ի:

Ինչ վերաբերում է խոզաբուծությանը, ապա փոխնախարարի խոսքով`  աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ կապված խոզաբուծությունը ուժեղ զարգացում չի ապրում, սակայն արտասահմանյան երկրներից ներկրվում են խոզամայրեր եւ տրամադրվում են ֆերմերային տնտեսություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ