09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

‘Ռոսսելխոզբանկը’ կարող է նպաստել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. ՀՀ նախագահ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկ’-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության հնարավորությունները: Նախագահի խոսքով`արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, ‘Ռոսսելխոզբանկ‘-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում: Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության […]

ՀՀ վարչապետն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. ‘Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար’: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ‘Ռոսսելխոզբանկի‘ հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման […]

“Ժառանգությունը’ պահանջներ է ներկայացրել ՀՀ վարչապետին

‘Ժառանգություն’ կուսակցությունը փաստաթուղթ է ներկայացրել ՀՀ վարչապետին, որում  ներկայացված են պահանջներ` կապված Քաջարան գյուղում ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման իրագործման հետ: Փաստաթղթում մասնավորապես ասված է. ‘’ Անվիճելի է, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի  թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները, իրականությանը […]

Կոնյակի ու մետաղների արտահանման ոլորտում վտանգներ չեմ տեսնում. Էկոնոմիկայի նախարար

Հայտնի է, որ մետաղներն ու կոնյակը Հայաստանի արտահանման ամենախոշոր ուղղություններն են: Ուստի միջազգային շուկայում իրավիճակի չնչին փոփոխությունն իսկ կարող է էապես անդրադառնալ ոչ միայն այս ոլորտների, այլեւ Հայաստանի ողջ տնտեսության վրա: Սակայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լուրջ վտանգներ առայժմ չի տեսնում: 2012 թ. կեսերից Ռուսաստանը անդամակցելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` պարտավորվելով  արգելել ‘’կոնյակ’’ անվանումով խմիքչների […]

Ազդեցիկ հովանավորները չօգնեցին` ‘’Քեթրին գրուպ’’-ը տուգանվեց 10 մլն դրամով

Ազոտական պարարտանյութերի եւ բանանի շուկաներում գերիշխող դիրք գրավող ‘Քեթրին գրուպ’ ընկերությունը այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից  տուգանվեց 10 մլն դրամով: Պատճառը ոչ թե բանանի նախատոնական կտրուկ թանկացման մեջ էր, այլ գյուղացիներին վաճառվող ազոտական պարարտանյութի: Բանն այն է, որ ‘’Քեթրին գրուպ’’-ի  հիմնադիր ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը  ազոտական պարարտանյութերի շուկա է մտել 2 տարի առաջ […]

Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը մասնաճյուղ կհիմնի ՀՀ-ում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում  բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, այդ առումով կա մեծ փորձ, որի կիրառումը  Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում […]

Իրանը մեղադրանքներ է ուղղել ԱՄՆ-ին

Իրանը հայտարարել է, որ Եվրամիության` նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշումը անարդար է համարել եւ նշել, որ այն ձախողման է ենթարկվելու, հայտնում ` “BBC”-ն: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մահմանպարաստը կարծիք է հայտնել, որ Եվրամիության քայլերը չեն խանգարում Իրանին պաշտպանել իր իրավունքները: “Եվրոպական ներկայացուցիչները եւ այլ երկրները, որոնք գտնվում են  ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշման տակ, հարկ է, […]

Երեւանի փողոցները մաքրվում են

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով՝  հունվարի 23–ի երեկոյան ժամերից սկսած եւ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների  համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթեւեկությունն ապահովելու համար: Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ եւ […]

Եվրամիությունը հաստատել է իրանական նավթի արտահանման արգելքի մասին որոշումը

Ինչպես հայտնում է “AFP”-ն, Եվրամիության երկրները հավանություն են տվել իրանական նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշմանը: Այս որոշումը կայացվել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության անդամ-երկրների բանակցությունների արդյունքում: Իրանի նավթի արտահանման  արգելքը պատասխան էր միջուկային ծրագիրը չդադարեցնելու Թեհրանի որոշմանը: Սանկցիաները նախատեսում են անմիջապես դադարեցնել  իրանյան նավթի  արտահանումը եւ սառեցնել Իրանի եւ  Եվրամիության երկրների միջեւ նավթի […]

Շուտով Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկա

Դեռ հունվար  ամսվա սկզբին Հայաստան էր այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի  ազգային լիզինգային օպերատոր “Պրոմագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը, իսկ այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են  ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից: Արթուր Բաղդասարյանը կարևորել է բելառուսյան հանդիպումների ընթացքում այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը, տրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի