23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը “Ֆլեշ”-ի միջոցով գյուղացուն էժան դիզվառելիք կտա

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը արդեն երկու տարի է գյուղատնտեսության ոլորտը պահում է իր ուշադրության կենտրոնում եւ գյուղացուն տրամադրում այնպիսի օժանդակություն, որը տալիս է ռեալ արդյունքներ: Վարչապետն ասաց, որ կառավարության հաստատմանն է ներկայացվել մի ծրագիր, որի նպատակն է դիզվառելիքը գյուղացուն հասցնել մատչելի գներով: “Մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն, ոչ միայն պարարտանյութը, այլեւ դիզվառելիքը, որը հասանելի կլինի գյուղացիներին երեք հարյուր հիսուն դրամով”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ասաց, որ կառավարությունն ընտրել է  գյուղացուն դիզվառելիք մատակարարող ընկերությանը` “Ֆլեշ”-ին: “Գնումների շրջանակային պայմանագրի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում ամենաէժան դիզվառելիքը մատակարարել է “Ֆլեշ” ընկերությունը եւ ունի բացառիկ հնարավորություն հասցնել դիզվառելիքը դեպի համայնքներ”,-ասաց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ