26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը Ղարաբաղին կապող նոր ճանապարհ կկառուցվի

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է “Հանա-տրանս” ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. փետրվարի 20-ից մինչև 2012 թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 20-ը։

Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն “Հանա-գրուպ” ընկերության միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք` ապահովելով “ԵրևանՀԷԿ” ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի ստացում։ Բեռնափոխադրումը կազմակերպելու համար ՍՊԸ-ն արտերկրից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին աշխատավարձով։

”Այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ”, – կառավարության նիստին ասել է Տիգրան Սարգսյանը ու հավելել.”Սրանով էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը և արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, և մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս, որը նաև նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չափազանց կարևոր է”։

Վարչապետն ասել է, որ սա նաև խթանելու է տնտեսական աճը 2012 թվականին։ “Մեծածավալ ներդրումներ են կատարվում այս ոլորտում, և սա ևս մեկ քայլ է մեր էներգետիկայի բնագավառում ինքնաբավության և անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով”,-եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ