22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում ստեղծվեց առաջին ազատ տնտեսական գոտին /վիդեո/

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի առաջին ազատ տնտեսական գոտին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծն, ասաց, որ ազատ տնտեսական գոտին կստեղծվի “Ռաո Մարս” եւ Երեւանի մաթեմատիկական գիտահետազոտակաան ինստիտուտի տարածքներում, որի կառավարիչը կլինի “Սիտրոնիքս Աիմենիա” ՓԲԸ-ն:

Ներկայացված բիզնես-ծրագրին միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւս դրական եզրակացություն է տվել նախագծին:

“Այս ծրագրի շրջանակներում “Սիտրոնիքս” ընկերությունը վեց ամսվա ընթացքում կավարտի աշխատանքները, որոնք անհրաժեշտ են լինելու այդ գոտին գործարկելու համար:

Ծրագրի շրջանակներում նախնական փուլում իրականացվելու է շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում”,-ասաց Տիգրան Դավթյանը: Նախարարի խոսքով, առաջին փուլից հետո նաեւ այլ ներդրողներ կլինեն: Էկոնոմիկայի նախարարի խոսքով, արդեն 6 միջազգային ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում այդ գոտում աշխատելու համար:

Ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները երկարատեւ եւ մանրակրկիտ բանակցությունների արդյունք են, որը քաղաքական ամենաբարձր մակարդակի աջակցության է արժանացել: Ներկայացված նախագիծը կառավարությունը հաստատեց:

“Արձանագրում ենք, որ ՀՀ նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ պետությունը իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը եւ հավելեց, որ այսօր այդ ուղղությամբ առաջին քայլն է կատարվում:

Մանրամասները եւ տեսանյութը` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ