Ի՞նչու թանկացավ բենզինը. 168 ժամ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջերս բենզինի գնի թանկացումը ասել է.
“Մի քանի գործոններ կան, որոնք կարող են ազդեցություն թողնել գների բարձրացման վրա: Առաջինն օրենսդրական փոփոխություներն են հարկային դաշտում, որ իրականացվել են բենզինի եւ դիզվառելիքի մասով, եւ դրանք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից. դրանք կարող են ազդեցություն թողնել բենզինի գնագոյացման վրա: Այս պահին ուսումնասիրվում է, թե դրանք ինչ չափով կարող են ազդել: Եւ երկրորդը փոխարժեքն է: Դրամի արժեզրկումը նույնպես իր ազդեցությունը կարող է ունենալ գնագոյացման վրա”: