23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանխի՞կ, թե՞անկանխիկ. ի՞նչ է թաքնված տապալված օրինագծում

Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը բազմաչարչար ճանապարհ է անցել (3 տարի է` շրջանառվում է), սակայն թվում էր` այն նվազագույն առնչություն պետք է ունենա քաղաքական գործընթացների հետ:

Սակայն հենց այս օրինագծի քվեարկությունը վերհանեց իշխող կոալիցիայի 2 կուսակցությունների միջեւ առկա քաղաքական տարաձայնությունները: Հարց է առաջանում` ի՞նչ է իրենից ներկայացնում սույն օրինագիծը, եւ արդյո՞ք դրա հոդվածները քաղաքական ենթատեքստեր ունեն:

Օրինագիծը նախատեսում է կանխիկ գործառնությունների ՛՛տոտալ՛՛ արգելում: Նշում ենք` ՛՛տոտալ՛՛, քանի որ մասնակի սահմանափակումներ ներկայում էլ կան: Մասնավորապես` գոյություն ունի ՛՛Դրամարկղային գործառնությունների մասին՛՛ ՀՀ օրենք (ընդունված` 2003 թ.), որով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման դեպքում 300 հազ. դրամը գերազանցող ցանկացած վճարում պետք է իրականացնել անկանխիկ:

Սակայն սա սահմանափակում է բիզնեսի համար, այնինչ ՛՛Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՛՛ օրինագիծը սահմանափակումները տարածում է նաեւ քաղաքացիների վրա` գործնականում արգելելով 3 մլն դրամը գերազանցող բոլոր տեսակի գործարքների իրականացումը կանխիկի միջոցով: Դա վերաբերելու է անշարժ գույքի ձեռքբերմանը, ավտոմեքենաների գնմանը, ուսման վարձին (անկախ գումարի չափից) եւ այլն:

Օրինագծի նախնական տարբերակում անկանխիկ պետք է իրականացվեր նաեւ աշխատավարձերի վճարումը, սակայն ներկայում շրջանառվող եւ քվեարկված տարբերակում այդ սահմանափակումը հանվել է:

Ենթադրվում էր, որ այս սահամանափակումը հանելուց հետո առարկությունները օրինագծի նկատմամբ պետք է հանվեին, սակայն այդ սպասումները չարդարացան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ