24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ կինը կոտրվող չէ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և աշխատելով ՀՀ-ում երիտասարդ կանաց դերի բարձրացման ուղղությամբ, շարունակում է իրականացնել մի շարք ծրագրեր:

Հերթական ծրագիրը` ‘’Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում’’, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ունի խթանել կանանց տնտեսական մասնակցությունը: Այսօր այս մասին “Հենարան” ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագիրը նախատեսված է տնտեսության տարբեր տեսակներ եւ ճյուղեր ներկայացնող կին ձեռներեցների համար: Այն համախմբում է կին ձեռներեցներին մեկ ցանցի շրջանակներում` կազմակերպելով հանդիպումներ, քննարկումներ, տրամադրում խորհրդատվական ծրագրեր, խրախուսական միջոցառումներ և այլն:

‘’Մեր ուշադրության կենտրոնում է փոքր և միջին բիզնեսը, քանի որ Հայաստանում տնտեսությունը կայուն պահողը փոքր ու միջին բիզնեսն է: Ցավոք, այդ ոլորտն իր արժանի տեղը դեռ չի գտել, այդ առումով մենք բոլորս անելիք ունենք’’,- նշեց  ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նկատեց, որ այսօր Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսը կանայք են: Այդ առումով կարևոր է հատկապես կանանց ներգրավվածությունը մանր ու միջին ձեռներեցությանը:

‘’Վերջին շրջանում կանայք ակտիվացել են ու գիտակցում են, որ ձեռքերը ծալած նստելով` բան դուրս չի գա, և ոչ ոք չի գա ու ասի.’’Ես գիտեմ, որ դու գործազուրկ ես, առաջարկում եմ քեզ այսինչ գործը’’: Կանայք գիտակցում են, որ եթե չկա աշխատանք, ուրեմն պետք է ստեղծել սեփական փոքր տնտեսությունը, որն էլ կբերի զբաղվածություն ոչ միայն իր, այլ նաեւ մի քանիսի համար’’,- ասաց Լիլիթ Ասատրյանը:

Նրա խոսքով` փոքր և միջին բիզնեսում ներգրավված կանայք, իհարկե, ունենում են խնդիրներ, հիասթափություններ, սակայն  սկսնակ և փորձառու կին ձեռներեցները կարող են միմյանց խորհուրդներ տալ, վեր  հանել դրական օրինակները կամ դառը փորձը:

‘’Կինը կոտրվող չէ , այլ` ամուր և առաջ գնացող: Իհարկե շատ դժվարություններ են լինելու սկսնակ կին ձեռներեցների ճանապարհին, բայց պետք է համառ լինել ու առաջ գնալ’’,- համոզմունք հայտնեց Լիլիթ Ասատրյանը:

Նա նշեց, որ ՀԵԿԱ-ն ՕՔՍՖԱՄ կազմակերպության հետ համատեղ իրականացնում է ‘’Սնդի ոլորտի կին հերոս’’ մրցույթը, որի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց: Մրցույթին մասնակցելու համար հայտերի վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ