11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վառելու ուրիշ բան չունինք. գազը կտրեց նպաստը

Գյումրեցի սոցիալապես մի քանի անապահով ընտանիքներին հատկացվող նպաստը փետրվարից այլեւս չի տրամադրվելու: Նրանք այդ մասին իմացան համապատասխան փոստային բաժանմունքից, երբ փորձեցին սովորականի նման ստանալ նպաստը:  :

“Մենք գումարները բաժանում ենք այն ցուցակներով, որոնք նախապես ուղարկվում են: Պատճառները չենք կարող նշել”,-ասացին փոստային բաժանմունքում:

Սակայն աշխատակիցներից մեկը, որը տեղյակ էր գործից, նպաստառուներին ասաց, որ  համակարգից դուրս են մնում մասնավորապես, երբ  տան անչափահաս անդամները  դառնում են չափահաս, կամ “Փարոս” համակարգում ընդգրկված ընտանիքների բալերի բարձրացում կամ իջեցում է տեղի ունենում:

“Դա էլ կապված է  կոմունալ վճարների` լույսի,հեռախոսի,  ջրի,  գազի հաշվիչի վերջին վեց ամիսների ցուցմունքների հետ: Հաշավարկում են, տեսնում են շատ են օգտագործել,  նպաստի համակարգից դուրս են մնում”,-պարզաբանել է փոստային բաժանմունքի աշխատակիցը: Օրինակ, մի ընտանիք հենց զրկվել էր գազի հաշվիչի նախորդ 6 ամիսների ցուցմունքների արդյունքում:

Գազ կվառենք, ու էտքան շատ էլ չեմ վառել, բայց էլի նպաստը կտրել են: Վառելու ուրիշ բան չունինք, հո պտի չմրսինք”,- Henaran.am-ի հետ զրույցում զայրացած ասաց գյումրեցի տանտերն ու ավելացրեց.

“Մեր հասանելիք նպաստը թող տան, եթե գազի վարձը չմուծեցինք, թող գազն անջատեն”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ