09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն. թեժ քննարկում ԱԺ-ում

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված ՛՛Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք՛՛ ֆինանսական պայմանագիրը, որը հանձնաժողովում ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: Վարկային ծրագրով նախատեսվում է ՀՀ ջրամատակարարման համար տրամադրել 25,5 մլն […]

Կաթնամթերքն ինչո՞ւ է թանկանում

՛՛Կարծում եմ՝ այնումանայնիվ իր ազդեցությունը ունենալու է, որովհետև դեռևս քիչ պրոցես գնաց, և ԿԲ-ն, համոզված եմ, որ տիրապետում է ամբողջ համակարգին, դաշտը կկարգավորվի, կկայունանա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բոլոր գործիքներին տիրապետում են, նաև ինտերվենցիանների մասով, բավական պորֆեսիոնալ են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու […]

Հաճոյանալու ժե՞ստ Ռուսաստանին

՛՛Ես ասել եմ, որ զուտ մեր արժանապատվության, պետության քաղաքական անվտանգության  համար լավ կլիներ քվեարկությունը չդարձնեինք կոնյունկտորային, կուսակցական քվեարկություն, այլ գոնե այս  անգամ այն լիներ խղճի մտոք, որի դեպքում, ես համոզված եմ, որ 4-5 անգամ ավելին կլինեին ՛՛դեմ՛՛-երը, որն ինչ-որ  տեղ ապագայում մանևրելու հնարավորություն կտար՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, […]

Անելու ենք հնարավորինը, որ մեղմացնենք այդ բացասական երևույթները. Շարմազանովը՝ թանկացումներից /վիդեո/

՛՛Ցանկացած բացասական տենդենց, որը կարող է ազդել մեր յուրաքանչյուր քաղաքացու և առաջին հերթին սոցիալապես անապահով խավի վրա, յուրաքանչյուր առողջ ու բանական իշխանության պետք է մտահոգի՝ անկախ նրանից, թե այդ իշխանությունը որ երկրինն է՛՛: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե իշխանություններին մտահոգում է երկրում տեղի ունեցող […]

1-2 գործարարով չէ /վիդեո/

՛՛Մեր տնտեսության մեջ եթե արտահանման ծավալները հնարավոր լինի զանազանեցնել կամ ներմուծմանը փոխարինող  արտադրատեսակների արտադրությունն ընդլայնել, դա բավական լուրջ միջոցառում կլինի այս կարգի տատանումներից խուսափելու համար՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիակայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է բնակչությունը դուրս գալու թանկացումների հետևանքով առաջացած վատ պայմաններից: Հարցին, թե ինչի մասին է խոսքը, […]

Ոչ առաջինն ենք, ոչ վերջինը /վիդեո/

”Եթե շուկայում լինեն չարաշահումներ, համապատասխան մարմիններն անպայման արձագանքելու են՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով թանկացումների հարցին: Դեկտեմբերի 10-ին վավերականացված ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ Ճշմարիտյանը նկատեց. ՛՛Ցանկացած միության մեջ, ցանկացած տնտեսական հարաբերությունների մեջ ժամանակ է անհրաժեշտ, որ ինչ-որ խնդիրներ լուծվեն: Ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միություններն ու […]

Ռուս տնտեսագետները լավատես են

Ռուբլու անկումը շարունակվում է, ինչը ծայրահեղ մտահոգությունների առիթ է տալիս ռուսաստանցիներին: Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ռուբլու անկման վրա մի շարք գործոններ են ազդում, սակայն այդուամենայնիվ ռուսաստանցիներին կոչ էր արել խնայողությունները ռուբլիով պահել: Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը bg.ru-ի հետ զրույցում ասել է, որ իրենք ակնկալիքներ ունեն, […]

Ինչ է կատարվում

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարությանը ներկայացրեց իրականացված ուսումանսիրությունները շուկայական դիրքի չարաշահումների ու անհիմն թանկացումների վերաբերյալ: Նա նշեց, որ առանձնացրել են այն ապրանաքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի հսկողության ներքո: Ուսումնասիրվել են շաքարավազի, կարագի, հավի մսի, ձվի, սուրճի, ալյուրի գները: ՛՛Այս ընթացքում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է շուրջ տասներեք տոկոսով, ինչն իր ազդեցությունն է թողել […]

Անհրաժեշտ է զոհաբերել ինքնուրույնության որոշակի հատված

՛՛Իսկ ո՞ր երկրներում ազգային արժույթը չի արժեզրկվում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կշարունակվի, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կա արտարժույթի հստակ երաշխավորված ներհոսք նման զարգացումներից կարելի է խուսափել: ՛՛Արդյոք մեր երկրում երաշխավորված ներհոսք կա՞: Պատասխանում եմ, որ ոչ: Ո՞րն է […]

Մի քանի դիտարկումներ “Նաիրիտի” շուրջ

Վերջին շրջանում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և կուտակված պարտքերի վճարման հարցով գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիաներ են անում: Աշխատակիցների դժգոհություն էլ ավելի խորացավ, երբ նրանց մեծ մասը ծանուցագիր ստացան աշխատանքից ազատվելու մասին: Զարգացումների ահա այս ֆոնին կարևոր է համակողմանի քննության առնել ստեղծված իրավիճակը և դիտարկել  կողմերի դիրքորոշումները, հասկանալու համար ի վերջո ինչ հնարավոր լուծումներ կարելի տալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի