09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չգիտեն ինչ անել

Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ […]

Ինչպես վարվել փողի հետ` առանց խուճապի

Մոսկվայի բորսայում նախօրեին մեկ եվրոն հասավ 100 ռուբլու, դոլարը՝ 80: Երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շտապ նիստ հրավիրեց` վերլուծելու իրավիճակն ու ելքեր գտնելու: Բնականաբար ռուսական շուկայի շորշոփը կայծակնային արագությամբ զգացնել է տալիս Հայաստանում: Ահա թե ինչ են քննարկում ռուս ֆինանսիստները:  Մասնագետները նշում են` ռուբլին գահավիժեց ԿԲ-ի անիմաստ քայլերի արդյունքում: Ռուսներն այս պարագայում չգիտեն` ինչպես վարվել փողի […]

Նախկին վարչապետը սպեկուլյատիվ գործոն է տեսնում

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով` երկրում ստեղծված տնտեսական իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է, սակայն չի կարելի ասել` անվերահսկելի է: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: ‘’Խուճապը նման իրավիճակում ամենաբացասական ազդեցությունն է թողնում: Եվ երբեմն մեր նախաձեռնած կարգավորումները խուճապի արդյունքում զրոյացվում են’’,-ասաց նա: Ըստ պատգամավորի` նման իրավիճակում ԿԲ-ի քայլերը քիչ են: ”Ավելի ակտիվ միջամտությունների […]

Թող սառեցնեն գյուղացու վարկերը /վիդեո/

՛՛Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստումներ է տալիս՝ տատանումներ չեն լինի կամ մեղմ կլինեն և 10-ը օրվա մեջ 25 տոկոս տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք: Այն գումարները, որ գյուղացին կոպեկ-կոպեկ հավաքել էր` հույսով, որ ցանքատարածքները կավելացնենք ի՞նչ են լինելու՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ”Ագրարագյուղացիական միավորման” նախագահ Հրաչ […]

Լարված իրավիճակ. գործադուլ են հայտարարել երթուղայինների վարորդները

Այսօր առավոտից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում գործադուլ են հայտարարել 28 և 32 համարի երթուղայինների վարորդները: ՛՛Գազը թանկացել է, մեզ այլևս ձեռք չի տալիս: Մենք ժողովրդի դրության մեջ էլ ենք մտնում, չենք ուզում, որ մարշուտնին թանկանա, բայց պետք է մեր իշխանությունները հասկանան, որ նման բան չի կարող լինել և մի ելք պետք է մտածեն՛՛,-մեզ […]

Ոմանց ախորժակ փակելու խնդիրը չէ /վիդեո/

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր կառավարությունում դրամի ու դոլարի փոխարժեքի հետ կապված քննարկումներ են լինելու և հավանաբար հայտարարություն կարվի: Նախարարը նշեց, որ հասկանալի է` գնաճն էական ազդեցություն ունի, սակայն որոշակի խուճապային տրամադրություններ կան, որոնք այս դեպքում անհիմն են: Դավիթ Հարությունյանը նաև կարծում է, որ այս հարցի հետ կապված […]

Դոլար/դրամի հետ կապված միգուցե ոչ սիրողական նիստ հրավիրվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել դոլար դրամ փոխարժեքի հետ կապված: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. “Խնդիրը բոլորիս է մտահոգում, քննարկումն օգտակար կարող է լինել, բայց ոչ սիրողական մակարդակով եւ տեսախցիկների առջեւ: Միգուցե փակ քննարկում, որպեսզի տեսախցիկների գայթակղություն չլինի”: Բագրատյանը դրական արձագանքեց:

Զարթնեք պարոնայք, որ նստած եք ղեկին

Կանգնեցրե՛ք ռուբլու ազատ փոխարկումը մեր երկրում, պարոնա՛յք, իրական խնդիրն այստեղ է: Մտե՛ք շուկա ու ուժ ցույց տվեք, պարոնա՛յք, ձեր մուզ-մուզ ու հայտարարված ներարկումները երազախաբություն են լոկ: Եվ ի վերջո խոսե՛ք պարոնայք, հասարակական հոգեբանության վրա ազդել է պետք, խոսե՛ք մարդկանց հետ, պարոնա՛յք: 1. Նախաբան. Բարդ մոդելներ ու հաշվարկներ չեմ ներկայացնելու։ Վստահ եմ ԿԲ-ն այդպիսի լիքը մոդելներ […]

“Նաիրիտ”-ի հարցով որոշումը վերապահված է տնօրենների խորհրդին

Ս.թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ քննարկելու համար գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի պլանավորումը: ՀՀ կառավարությունը ընդգծել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում: Կառավարության ֆինանսավորմամբ Նաիրիտի աշխատակիցները արդեն իսկ ստացել են նոյեմբեր ամսվա աշխատավարձը և կստանան […]

ԿԲ-ն աննախադեպ քայլի գնաց . Ամանորից հետո շատերը կսնանկանան

Այս գիշեր Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է՝ հասցնելով 17% տոկոսի: Սա աննախադեպ երեւույթ է, քանի որ Ռուսաստանի ԿԲ-ն  9,5% տոկոսից տոկոսադրույքը հասցրել է 17-ի: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս քայլով փորձում են կանխել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը եւ ռուբլու արժեզրկման աճը սահմանափակելը, հայտնում է Komsomolskaya […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի