18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարդ իրավիճակում` էմոցիա, սպեկուլյացիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուբլու անկումը: “Այս ամենն ավելի շատ զգացմունքների ու սպեկուլյացիոն տրամադրությունների արդյունք է”,- ասել է նա, տեղեկացնում է РИА “Новости”-ն:

Ընդ որում, նա նշել է, որ երկրի արժութային շուկայի հետ կապված նախագահը որեւէ առանձնահատուկ հանդիպումներ կամ ժողովներ չի պատրաստվում իրականացնել:

Ռուբլու անկման խնդրին է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին` հայտարարելով, որ ռուբլու անկումը պայմանավորված է ոչ թե ԱՄՆ-ի պատժամիջոցներով, այլ Ռուսաստանի “տնտեսության կառավարման վատ մակարդակով” եւ նավթի գնի անկումով:

“Ռուսաստանի տնտեսական վիճակն ու նրա խնդիրներից շատերը պատժամիջոցներով չէ, որ պայմանավորված են: Իրավիճակն ավելի բարդ է: Այն իր մեջ թե նավթի գինն է ներառում, թե այդ երկրի վատ տնտեսական կառավարումը”,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Փսակին նշել է, որ իրականում պատժամիջոցների նպատակը ոչ թե Ռուսաստանի տնտեսության քայքայումն է, այլ պարզապես փորձ` ստիպելու այս երկրին փոխել իր քաղաքականությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ