Սեռական բռնության ողջ հմայքը
”Երեկ ես ահազանգում էի պարենային ճգնաժամի մասին, այսօր այն իրականություն է դառնում: Կոնկրետ մեր հացի և խմորեղենի արտադրությունը լուրջ պրոբլեմի առաջ է կանգնած, որովհետև ներկրողները հրաժարվում են հումք մատակարարելուց՝ անգամ թանկ գներով, որովհետև դրամի րոպե առ րոպե գահավիժումը որևէ երաշխիք չի տալիս, որ վայրկյաններ անց մեր վճարած գումարները զուգարանի թուղթ չեն դառնա:
Իսկ այդ ընթացքում մեր խելոքները լռում են, ոչ մի կանխատեսում, ոչ մի մասնագիտական վերլուծություն, թե այս ամենի վերջը ինչ է լինելու:
Տղե՛րք, դուք հո սադիստ չեք… Ձեր լռությունն է հենց ստեղծում պարենային ճգնաժամ, որովհետև շուկաներում կաթվածահար վիճակ է, իսկ մեր կառավարիչները էշի ականջում քնած են՝ ձայն-ծպտուն չեն հանում՝ նպաստելով խուճապի ահագնացմանը: Արթնացեք, թե չէ այս ամենից խենթացած ամբոխը որ ձեզ արթնացրեց՝ ձեր մեջ զգալու եք սեռական բռնության ողջ հմայքը”,-գրում է լրագրող Վարուժան Բաբաջանյանը: