09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոնները

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետը նշեց, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:    Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոններն են՝ նավթի համաշխարհային գների նվազումը, կանխիկ դոլարի դեֆիցիտն և դոլարի արտահանումը:   «Brent» տեսակի նավթի […]

Ազգային ժողովը դռնփակ քննարկում է

Փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստը 75 կողմ, 6 դեմ և  1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց անցկացնել փակ: Փակ քննարկմանը դեմ արտահայտվեցին ընդդիմադիր պատգամավորները: Վարման կարգով ձայն խնդրեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պահանջեց նիստը բաց անցկացնել, քանի որ տագնապային իրավիճակ է և հանրությանը պետք է անկեղծ ներկայացնել ամեն ինչ:  ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը […]

Բարդ իրավիճակում` էմոցիա, սպեկուլյացիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուբլու անկումը: “Այս ամենն ավելի շատ զգացմունքների ու սպեկուլյացիոն տրամադրությունների արդյունք է”,- ասել է նա, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Ընդ որում, նա նշել է, որ երկրի արժութային շուկայի հետ կապված նախագահը որեւէ առանձնահատուկ հանդիպումներ կամ ժողովներ չի պատրաստվում իրականացնել: Ռուբլու անկման խնդրին է անդրադարձել նաեւ […]

ՀՀ վարչապետի հայտարարությունը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին

Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է […]

Խնդիրը մեզ` պատգամավորներիս էլ է վերաբերում /վիդեո/

”Խնդիրը, որ այսօր կա, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ և այն, որ մենք ցանկանում ենք փակ քննարկում անցկացնել, խոսում է այն փաստի մասին, որ մտահոգություն կա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է: ”Չի կարող մտահոգություն չլինել, եթե […]

Ժողովուրդն է սկսում

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի կարծում, որ գնաճն այս պարագայում կարելի է վերահսկել: Այս մասին այսօր լրագրոների հետ զրույցում ասաց Մելիքյանը:Նա վստահեցրեց, թե ընդհանուր առմամբ Կառավարությունը վերահսկում է իրավիճակը. ”Եվ կարծում եմ ձեռնարկվող քայլերը, որոնք առաջիկայում կլինեն, ուղղակի ազդեցություն կունենան”: Ըստ Մելիքյանի` հիմա էլ քայել ձեռնարկվում են, սակայն պարտադիր չէ, որ արված քայլերն իրենց […]

Սեռական բռնության ողջ հմայքը

”Երեկ ես ահազանգում էի պարենային ճգնաժամի մասին, այսօր այն իրականություն է դառնում: Կոնկրետ մեր հացի և խմորեղենի արտադրությունը լուրջ պրոբլեմի առաջ է կանգնած, որովհետև ներկրողները հրաժարվում են հումք մատակարարելուց՝ անգամ թանկ գներով, որովհետև դրամի րոպե առ րոպե գահավիժումը որևէ երաշխիք չի տալիս, որ վայրկյաններ անց մեր վճարած գումարները զուգարանի թուղթ չեն դառնա:  Իսկ այդ ընթացքում […]

”… թե՞ ոչ մեկի տանձին չի”

Իրականում այս հանցագործության հետևում կանգնած են բանկերն ու ԿԲ-ն, որոնք հրաման են տվել 100 դոլարից ավելի ոչ մեկին չվաճառել։ Վաճառելու դեպքում աշխատակցին հեռացնում են աշխատանքից։ Այսինքն բանկերը դոլարի արհեստական դեֆիցիտ են ստեղծում այն շուկայից հավաքելով։ Սկսել է ծաղկել արտարժույթի սև շուկան, ինչը փաստացի վերացել էր դեռ 90-ականների վերջերից։ Հենց այս պահին ՍԱՍ-ի փոխանակման կետում դոլարն […]

”Թասդ բեր”

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ, որ Վանաձորում հացը թանկացել է 80 դրամով՝ դառնալով 300 դրամ: ”Ճիշտն ասած` գնային արժեքներին չեմ տիրապետում”,-լրագրողներին ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխող քաղաքական մեծամասնությունը պետք է հետևողական լինի գնաճի արհեստական կանխման հարցում. ”Պատահական չէ, որ այսօր նույնպես քննարկումներ պետք է անենք այդ ուղղությամբ: Մենք պետք է կարողանանք բանակցային փուլում […]

Մեր խնդիրը նստելն ու իրար մեղադրելը չէ /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը` ոչ թե արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու տնտեսական իրավիճակը, փոխարժեքը, այլ փակ քննարկում կազմակերպել: ”Եթե մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է և յուրաքանչյուրին պետք է մտահոգի այս իրավիճակը, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ է փակ քննարկումը:Խնդիրը պետք է քննարկվի, բայց ֆորմատը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի