18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը դռնփակ քննարկում է

Փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստը 75 կողմ, 6 դեմ և  1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց անցկացնել փակ: Փակ քննարկմանը դեմ արտահայտվեցին ընդդիմադիր պատգամավորները: Վարման կարգով ձայն խնդրեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պահանջեց նիստը բաց անցկացնել, քանի որ տագնապային իրավիճակ է և հանրությանը պետք է անկեղծ ներկայացնել ամեն ինչ:

 ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ հաշվի առնելով այն, որ իրավիճակը վերաբերում է ողջ ժողովրդին, ազգային անվտանգությանը, ցանկացած տեղեկություն, եթե ոչ ճիշտ է մեկնաբանվում, կարող է վնասել:

”Մենք դեմ չենք, որ դռնփակ անցնի նիստը, արձանագրելով, որ դռնփակը չի նշանակում  գաղտնի”,-ասաց: Նիկոլ Փաշինյանը “համաձայն չէ դռնփակի տրամաբանության հետ: Հիմա մարդիկ իմանան, որ ԱԺ-ն դռնփակ նիստ է անում, սպեկուլյատիվ աժիոտաժն ավելի է  մեծանալու”:

 Ըստ նրա` ԿԲ-ն ու Կառավարությունը թեև այսօր հայտարարություն են արել, որը սակայն ոչ մի բան չի ասում: ”Մարդկանց միակ հույսը այն է, որ հարցուպատասխանի միջոցով պատասախան կլինի: Ես դեմ եմ քվեարելու”,-նշեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ  քննարկումից հետո համապատասխան հաղորդում կլինի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ