Ինչու է ՛՛հիվանդացել՛՛ տնտեսությունը /վիդեո/
՛՛Մարդկանց թվում է, որ հերոսաբար քննադատելով կամ հայտարարություններ կատարելով՝ օգնում են երկրի տնտեսական վիճակի բարելավմանն, ամենևին այդպես չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով դրամի արժեզրկման մասին: ՛՛Որևէ ձևով քաղաքական գործիչները կամ կիսամասնագետները, որ հայտարարություններ են անում՝ դրամի արժեզրկման հետ կապված, դա ոչ իրենց է դիվիդենտ բերում, ոչ էլ երկրի վիճակն է բարելավվում, արդյունքում տուժում է պարզ քաղաքացին: Բոլորս պետք է գիտակցենք մեր խոսքի արժեքը, այն ճիշտ գնահատենք՛՛,-նկատեց նա:
Ըստ Մինասյանի՝ մեր տնտեսությունը հիվանդություն ունի, բուժված չէ, բայց այս փոփոխության պատճառը եկել է դրսից, ու դրամի հարվածն էլ եկել է դրսից: ՛՛Պետք է վերանայել տնտեսական քաղաքականությունը, ու հնարավորություն տալ տնտեսվարող սուբյեկտներին սպասումների ամբողջական դաշտ ձևավորել՛՛:
Մանրամասն՝ տեսանյութում: