08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պուտինը ճգնաժամից դուրս գալու ելքեր է առաջարկում /վիդեո/

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Դաշնային խորհրդին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես` Արեւմուտքի պատժամիջոցներին, Ուկրաինայի խնդրին, ինչպես նաեւ ռուբլու անկմանն ու երկրի տնտեսակայն իրավիճակին: Պուտինը իր խոսքում դիմել է ռուսական բանկերին` խնդրելով այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի ոչ ոք չկարողանա օգտվել այդ իրավիճակից ու “չխաղա ռուբլու տատանման վրա”:  Նախագահը նշել […]

Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է կրճատել իր ծախսերը /վիդեո/

Դեկտեմբերի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: “Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի որոշումն է դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Իրենք են որոշում, խորհրդարանում էլ ես կոչ արեցի, որ միասին համագործակցենք: Ամեն դեպքում մեր ներուժը կհերիքի, մենք ուժ ունենք”,- ասաց վարչապետը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու են դեմ քվեարկել բյուջեին ոչ […]

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ընդունվեց ծափահարություններով

103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ Ազգային ժողովն ընդունեց ՛՛2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ՛՛Հայաստանի Հանրապետության` ՛՛Եվրասիական տնտեսական միության մասին՛՛ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՛՛ պայմանագիրը: Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Նշենք, որ պայմանագրին դեմ քվեարկեցին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորները, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը : Իսկ մինչ այդ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության […]

2015-ի բյուջեն հաստատվեց

Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը: 71 կողմ, 46 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բյուջեն հաստատվեց: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց: 

Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզնից չպրծա՞վ…

՛՛Հերիք է շանտաժ անեք, արա, իմ լեքսիկոնում չկա: Մեկ անգամ է եղել, Շիրակի մարզում, ես ներողություն եմ խնդրել, շտկել եմ: Մի անգամ եմ ասել ու չեմ ամաչում ասել, որ նորողություն եմ խնդրել, պրովոկացիաներով մի զբաղվեք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է երեկ ՛՛արա՛՛-ով խոսել ՀՀԿ-ական Կորյուն […]

՛՛Դուք և Րաֆֆին՛՛. բյուջեն կրկին ոչ իշխանականների սրտով չէ

Ազգային ժողովին այսօր ներկայացվեց բյուջեի վերջնական տարբերակը, որտեղ հաշվի են առնվել պատգամավորների առաջարկները: Սակայն այս նախագիծը ևս ոչ իշխանական խմբակցությունների սրտով չէ: ՛՛Ժառանգությունից՛՛ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ շուտով ամանոր է, և ՀՀ քաղաքացիները նվազագույն աշխատավարձով միայն սեղանի  մեկ քառորդ մասը կարող են ապահովել: ՛՛Մեր ամբողջ թերությունները մեկ համակարգի մեջ են տեղավորվում : Դուք չունեք զարգացման […]

Բա եթե վարչապետը համոզված չլինի, ով լինի… /վիդեո/

՛՛Դա մեզ մտահոգում է, և մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի: Մենք ամեն ինչ փորձում ենք անել, դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի տարածաշրջանային զարգացումնների արդյունքն է, որ ունենում է իր բացասական արդյունքը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով […]

Նաիրիտի աշխատողներն այսօր երկու ամսվա աշխատավարձ կստանան. վարչապետ

՛՛Նման խոստում չի եղել, մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՛՛Նաիրիտի՛՛ աշխատողների աշխատավարձերի ուշացման մասին: Նշենք, որ աշխատողները դժգոհում են, որ կառավարությունը խոստացել էր իրենց աշխատավարձերի ամբողջական պարտքը մարել, սակայն չի արվել: ՛՛ Ես […]

Ինչո՞ւ եք անհանգիստ և նույնիսկ հուզված

՛՛Հայկական ապրանքների ԵՏՄ արտահանման ու ներմուծման ժամանակ կվերացվեն մաքսային ձևակերպումները, արդյունքում կկրճատվեն գործարարների համար ֆինանսական ծախսերն ու ժամկետները: Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ապրանքների ներմուծմանը ՀՀ, ապա նա նշեց, որ դա կկատարվի առանց խոչընդոտների, քանի որ այն արդեն […]

Այսօր դեմ քվեարկելը կվնասի ՀՀ-ի շահերին

՛՛Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերաբերյալ ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ՛՛Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի