14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է կտրուկ քայլերի դիմենք. չեն սպասելու

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից դժգոհ ՛՛Նաիրիտցիները՛՛ այսօր վաղ առավոտից դարձյալ հավաքվել են գործարանի մոտ՝ քննարկելու իրենց հետագա գործողությունները:

՛՛Վարչապետի հետ հանդիպուները իրենց արդյունքը չեն տալիս, ապարդյուն է։ Մենք վերջին հանդիպումից հասկացանք, որ նրա հետ զուր է բանակցություններ վարելը: Պետք է ավելի կտրուկ քայլերի գնանք, թե չէ վարչապետին լսելով՝ մենք մի ամսվա աշխատավարձ կստանանք ու կվերջանա, էս ամբողջ պատմությունը, մեր 18 ամիսների աշխատավարձն էլ կգնա մոռացության գիրկը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակցուհի Նունե Լևոնյանը։

՛՛Նաիրիտցիները՛՛ հավատացնում են՝ կտրուկ քայլերի են դիմելու. այնքան ժամանակ կբողոքեն, մինչև որոշում ընդունվի և կառավարության կողմից հաստատվի, որ ՛՛այսինչ օրը, այս ժամին կստանան ամբողջ 18 ամսվա աշխատավարձը՛՛։

՛՛Նաիրիտ՛՛-ի աշխատակիցները  այսօր հանդիպում են ունենալու գործարանաի ժամանակավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ, որից հետո պարզ կլինի նրանց հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին վարչապետը հանդիպել էր ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներին և խոստացել վճարել  ևս 1 ամսվա աշխատավարձ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ