13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

”Մենք էլ պետք է բազար անենք”

Ազգային ժողովում քննարկվում է ԵՏՄ-ին միանալու հետ կապված մաքսային փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը: ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ նրան, որ Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարանները չեն վավերացնում ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Ըստ պատգամավորի` նրանք սակարկումներ են անում, ուզում են ավելի շատ ”պոկել” ՌԴ-ից, և մենք և պետք է նույնն անենք:

”Դեռևս պարզ չէ, թե մեր գործխնկերները ցանկանում են` մենք անդամակցենք թե ոչ: Ոնց որ ամանորի տոնավաճառ լինի, երբ մեր գործընկերները փորձում են պոկել ավելի շատ, և ճիշտ կլիներ, որ մենք էլ փորձեինք այդ բազարների մեջ մտնել` ժողովրդի ասած ու գին բարձրացնեինք: Իսկ մենք խելոք աշակերտի նման մեր տնային առաջադրանքն ենք կատարում, անհրաժե՞շտ է այս մեր շտապողականությունը”,-հարցրեց նա:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ հնարավորինս առավել բաներ քաղելու կամ օգուտներ քաղելու բանակցություններն արդեն ավարտվել են, քանի որ Հայաստանն արդեն միացել է ԵՏՄ-ի պայմանագրին: ”Հնարավոր պոտենցիալ օգուտները քաղելու իմաստով ամրագրված են արդեն դրանք պայմանագրին ու կից կարգավորումներին, ինչ վերաբերում է շտապողականությանն, ապա մենք չենք շտապում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ