12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտցիները նոր պահանջ ունեն /վիդեո/

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին նոր պահանջով են հավաքվել: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու` պահանջելու վերագործարկել գործարանը. «Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն […]

ՀԷՑ-ի գնորդն օֆշորո՞ւմ է գրանցված. նախարարն անտեղյակ է /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործարքին անդրադարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը: Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ […]

ՀԷՑ-ը վաճառքի հանվեց

Այսօր Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված էր  Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն օտարելու մասին հարցը: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը օտարվում են  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»  ընկերությանը: Նշենք, որ ՀԷՑ-ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությանը: Հարցը կառավարության ղեկավարին ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար […]

Հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին

«Դա օգտակար է Հայաստանի համար: Մենք ներկրող երկիր ենք, և առավել ևս, որ հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին»,- Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը, անդրադառնալով Ռուսաստանից գազը ռուբլով գնելու վարչապետի առաջարկին: Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր […]

Երևանը՝ գրավիչ քաղաք գործարարների և ներդրողների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։ Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ […]

ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է, իսկ աուդիտը ՀԷՑ-ում է. Վաչե Գաբրիելյան

Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովում իրականացվող խորհրդատվությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանանակ, որի ավարտից հետո հստակ պատասխան կտրվի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարցերին: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ  Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: «Խորհրդատվության պայմանագիրը զետեղված է Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կայքում, և, եթե Դուք […]

Նաիրիտի վերագործարկման համար 200 մլն դոլարի ներդրում է հարկավոր. Երվանդ Զախարյան

Նաիրիտ գործարանի հետ կապված բոլոր երեք  ուսումնասիրույթւոնների պատասխանները, վերլուծություններն ու առաջարկությունները կառավարությունն ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին: «Երեք ուսումնասիրությունների արդյունքները հիմք են տալիս, որ կառավարությունը որոշակի եզրահանգման գա:  Վերջին ուսումնասիրությունը, որն առիթ եղել է քննարկելու ԱԺ-ում, […]

Կառավարությունը զբաղվում է Վանաձորի Քիմպրոմի խնդրով. Վարչապետ

«Վանաձորի Քիմպրոմի հարցով զբաղվում են, Լոռու մարզպետարանը զբաղվում է, դա մասնավոր ընկերություն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նույնպես զբաղվում է»,- Այս մասին այսօր լրագրողներիհետ զրույցում, անդրադառնալով Քիմպրոմի աշխատակիցների աշխատավարձերի պարքին, ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Պետք է սեփականատերը լուծում տա»,- հակիրճ նշեց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի