18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

2016-ի պետբյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և կառավարությանն առընթեր մյուս մարմինների, Վերահսկիչ պալատի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վիճակագրական ծառայության պետական կոմիտեի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները:

Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ