27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերակա ոլորտներին էական արտոնություն կտրվի

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշումը: Ըստ որի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրվում գերակա ոլորտներին:

Այս արտոնությունը վերաբերում է միայն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` ՀՀ տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերին, հումքին և նյութերին, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Այս որոշման համաձայն գերակա ոլորտներ են համարվում ՀՀ ռազմավարական ծրագրերով և Կառավարության այլ իրավական ակտերով հաստատված ոլորտները: Իսկ այդ իմաստով գերկա ոլորտների շարքին են դասվում` զբոսաշրջության, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների, գինու և կոնյակի արտադրություն, գյուղատնտեսության, պահածոների և հյութերի արտադրության, փոքր և միջին ձեռնարկությունների, ոսկերչություն և ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ինժեներիայի ոլորտները: Քանի որ ԵՏՄ իրավական ակտերով սահմանափակվում է ներկրման արտոնություն տալը` ռազմավարական ծրագրերում ամրագրված ոլորտներով, այդ պատճառով նշված չեն կոնկրետ գերակա ոլորտներ: Իսկ նշված ռազմավարական ծրագրերում ոլորտների հստակ տարանջատում չկա, ապա ՀՀ Կառավարությունը անհրաժեշտության դեպքում ցանկացած ոլորտ կարող է գերակա համարել և արտոնություն տալ:

Այս որոշումը իհարկե դրական կազդի ՀՀ տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, մի շարք պատճառներով: Այդ պատճառներից ամենահատկանշականը իհարկե այն է, որ տնտեսվարող սուբյեկտների ուսերից նվազագույնը ներդրած կապիտալի 10%-ի չափով բեռ է կնկնի և այն, որ արտոնությունը վերաբերելու է ոլորտում իրականացվող բոլոր նախագծերին, անկախ նրանից դրանք փոքր նախագծեր են, թե խոշոր: Այս արտոնությունը տնտեսվարողներին որոշակի չափով կազատի նաև գործունեության ընթացքում դրամական միջոցների սառեցման խնդիրներից և կօգնի ավելի ազատ գործունեություն ծավալել և ավելի մեծ քանակի պահուստներ կուտակել:

Այն լրացուցիչ մրցակցային առավելություն կտա նաև արտահանման կողմնորոշում ունեցող կազմակերպություններին: Կնվազեցնի ապրանքների գները ներքին շուկայում` ճնշելով գնաճային դրսևորումները և բարձրացնելով բնակչության գնողունակությունը:

Այն լրացուցիչ խթան կհանդիսանա նաև նոր ներդրումներ կատարելու` ձեռնարկությունների վերազինման կամ նոր ձեռնարկության ստեղծման նպատակով, որի հետևանքով էլ հնարավոր է նոր աշխատատեղեր ստեղծվեն և բարձրանա զբաղվածության մակարդակը:

Իսկ բացասական հետևանքը կարող է լինել պետ. բյուջեի եկամուտների նվազումը, սակայն երկարաժամկետ հատվածում արտադրության ծավալների ավելացման հետևանքով կփոխհատուցվի նաև բյուջեի եկամուտներ կորուստները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ