27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՏՄ տարածքում ռուբլով առևտուր անելը բարձր ցուցանիշ չի ապահովում.տնտեսագետ

«ԵՏՄ կառույցը շատ երկար կյանք չունի, բայց Հայաստանը երբեք հանդես չէր եկել առաջարկներով:Այնպիսի տպավորություն է, որ  Հայստանը հիմա փորձում է ավելի շատ առաջարկներ անել, քան ԵՏՄ մնացած անդամ երկրները: Բխում է արդյո՞ք սա Հայաստանի շահերից: Իրավիճակը գնահատելով պարզ է դառնում, որ Հայաստանի շահերից սա չի բխում: Ինքնին եվրասիական պրոյեկտը Հայաստանի շահերից չի բխում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը անդրադառնալով ԵՏՄ երկրներում ռուբլով առևտուր անելու Հայաստանի առաջարկին:

Հիշեցնենք , որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը կատարել ռուբլով (ներկայումս կատարվում է դոլարով): Այս մասին նա հայտարարել է բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին: Նշենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է գազի վաճառքը ռուբլիով իրականացնելուն:

Անդրադառնալով վարչապետի առաջարկությանը տնտեսագետը նկատում է, որ ԵՏՄ տարածքում ռուբլով առևտուր անելը բարձ ցուցանիշ չի ապահովում:

Եղիազարյանը նշում է, թե ՌԴ-ն և ցանկացած երկիր ինքն է որոշում, թե ինչ արժույթով իրականացնի իր առևտուրը: «Հետևաբար, ո՞րն է խնդիր, խնդիրը միասնական ֆինանասական շուկայի ստեղծումը և ֆինանսական արժույթի անցնելն է, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Վլադիմիր Պուտինը, սակայն այն մնացել էր արձագանք, ավելին, մերժվել էր ԵՏՄ անդամ մյուս երկրների կողմից, միայն Հայաստանի վարչապետը վերջերս արձագանքեց դրան»,-ասաց Աշոտ Եղիազարյանը՝ նշելով, թե դրանով հիմք կստեղծվի տարբեր երկրների ֆինանսական շուկաների՝ արժութային քաղաքականությանը միջամտության համար:

«Միասնական արժույթի ստեղծում ԵՏՄ անցած տարվա կնքված պայմանագրի համաձայն առկա բոլոր փաստաթղթերում դրանց հատկացվում էր ավելի անորոշ ժամանակ: Պարզապես Պուտինը փորձում է հարցն արդիականացնել, արագացնել գործընթացները՝ նկատի ունենալով, որ ԵՏՄ-ն որպես նախաձեռնություն ձախողվել է»,-ընդգծեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ