12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը փող ունի և վճարելու է. Հովիկ Ավրահամյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագանի 7 դրամը կառավարությունն ինչպես  նախկինում հայտարարել է՝ փոխհատուցելու է: «Մենք ինչպես ասել ենք մեր խոսքում ազգաբնակչության և ՓՄՁ-ների 7 դրամ տարբերությունը, այո,  վճարելու ենք: Հիմա աշխատանքը գնում է: Այսօր էլ մի հոդված կար, որ կառավարությունը փող չունի, կառավարությունը փող ունի և վճարելու […]

Ասել է, էլի է ասում /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով` ԵԱՏՄ երկրներում  առևտրաշրջանառությունը ռուբլով իրականացնելու իր առաջարկը վերաբերվել է էներգակիրներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետը՝  անդրադառնալով ԵԱՏՄ վերջին նիստում իր կողմից արված առաջարկին: Նկատենք, որ վարչապետի այս առաջարկը տարատեսակ մեկնաբանությունների եւ անհամաձայնությունների առիթ է դարձել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Եթե դոլարը չբարձրանար

ԱԺ գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի շուկայում գնաճ չի գրանցվել, պարզապես դոլարի կուրսն է բարձրացել, ինչը թյուրիմացություն է առաջացրել, թե ինչու շուկայում գնանկում չկա: «Հայաստանը նավթամթերքը դոլարով է գնում: Այն ապրանքատեսակները, որոնց առքն ու վաճառքը դրամով է, նույն արժեքին են մնացել: Եթե դոլարի կուրսը չբարձրանար, այդ դեպքում ապրանքների գնի բարձրացում տեղի չէր ունենա»: Գործարար […]

Դոլարը շարունակում է նվազել

Սեպտեմբերի 16-ին, հայաստանյան բանկերում դոլարը գնվում է միջինը՝ 480.4, և վաճառվում՝ 484,2: Հիշեցնենք, որ երեկ 1 դոլարը գնվում էր  481.50 նվազագույն,   483.50,  առավելագույն փոխարժեքով, վաճառվում  484.50 նվազագույն և 486.50 առավելագույն փոխարժեքներով: Դոլարի նվազմանը հակառակ ռուսական ռուբլին աճ է գրանցել: Այն բանկերի կողմից գնվում է 7 ՀՀ դրամ  նվազագույն  և  7.18 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.32 […]

Հայաստանի արտաքին պարտքը հատեց 4 մլրդ դոլարի սահմանագիծը. Հայոց աշխարհ

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ […]

Եթե Հովիկ Աբրահամյանը քայլեր չձեռնարկի. Ժամանակ

Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ […]

Ռոբերտ Քոչարյանը՝ ԵԱՏՄ-ի, արտագաղթի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին / վիդեո/

Հատված «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ»  հաղորդումից որտեղ ներկայացվում է հատված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 5-ի «Ազատություն»  ռադիոկայանին տրված հարցազրույցից:  

Մեր երկրում նվազագույն զամբյուղը պետք է հաշվարկվի 100-150 հազար դրամի սահմաններում.տնտեսագետ

«Արդեն շատ երկար ժամանակ Հայաստանի հանրապետությունում կա եկամուտների բևեռացվածություն: Այսինքն  երկրի ամբողջ  հարստությունը հավաքված է փոքր թվով մարդկանց մոտ և բնականաբար մի ստվար զանգված ըստ էության գտնվում է աղքատության տիրույթում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանի խոսքով՝ մեզ մոտ աղքատության գումարը 17.000 դրամ է կազմում, որը ինքստիքյան զավեշտալի գումար […]

Նաիրիտցիները էլի դուրս կգան պայքարի

Նաիրիտցիները  մեծ ցանկություն ունեն աշխատելու վերաբացված Նաիրիտում: Այս անգամ նրանք փողոց դուրս կգան գործարանի վերագործարկման պահանջով : Henaran.am-ի հետ զրույցում  գործարանի աշխատակից Սուրեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ գործարանի աշխատակիցներով հատուկ ծրագիր են  մշակում, թե ինչպես պայքարենք, որ գործարանը նորից աշխատի: «Մենք պետք է սկսենք պայքարել ու մեր պայքարի շնորհիվ հնարավորություն կունենանք հասնել հաջողության: Առաջարկություն ունենք, «Վանաձորի Քիմպրոմի» […]

Զանգվածային թունավորումների պատճառը

«Սննդամթերքի անվտանգության հետ կապված մեր երկրում մեծ խնդիր կա, որի մասին հուշում են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանը հիշեցրեց, որ  մեկ ամիս առաջ, ճամբարում՝ երեխաների մասսայական թունավորում գրանցվեց , ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն: «Սննդի անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի