26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանը՝ գրավիչ քաղաք գործարարների և ներդրողների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։

Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի և հանդիպումը կազմակերպելու համար։

Կողմերը միմյանց են ներկայացրել համապատասխանաբար՝ Երևան քաղաքում և Կալուգայի մարզում ոլորտի համակարգման մոտեցումները և կառուցվածքային առանձնահատկությունները, զրուցել Երևանի և Կալուգայի մարզի ներդրումային գրավչության և բիզնես հնարավորությունների մասին։

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Կալուգայի ներդրումային գրավչությունը վերջին շրջանում սրընթաց աճել է, ինչը խթանում է մարզի գործարար միջավայրի ընդհանուր զարգացմանը։

Պատվիրակության անդամները՝ տարբեր ոլորտներում կայացած ընկերությունների ներկայացուցիչներ, առանձին-առանձին ներկայացրել են իրենց ընկերությունների արտադրանքը և համագործակցության ուղղվածություններ առաջարկել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև հանդիպմանը ներկա՝ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը գործընկերության հնարավորությունը կքննարկեն առաջարկին համակողմանիորեն ծանոթանալուց հետո։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ