13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պալաչի ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժամանակ»

Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, չնածած որ սնանկ է ճանաչվել, սակայն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի Ռուսաստանի դաշնություն՝ տարբեր քաղաքներ, Վրաստան: Այս պահի դրությամբ դեպի Մոսկվա տոմսն արժե 25 հազար դրամ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր […]

Դրամի բարձր փոխարժեքը շարունակում է կործանել . Հայկական Ժամանակ

«Հայկական դրամի փոխարժեքի կայունությունը տարիներ շարունակ արհեստականորեն է պահպանվում: Ժամանակին դրա պատճառով կործանվեց ադամանդագործության ոլորտը եւ աստիճանաբար շարունակվում է կործանվել ամեն ինչ` կապված արտահանման հետ»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը: «Արտահանմանը միտված երկիր դառնալու փոխարեն Հայաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի արդյունաբերության մնացորդները: Դրամի բարձր փոխարժեքի պատճառով այսօր Հայաստանից հնարավոր […]

Շուկայական ցնցումներ

Սեպտեմբերի 1-ին համաշխարհային շուկայում դարձյալ հանքահումքային ապրանքները հերթական գնանկումը գրանցեցին: Մեկ բարել նավթի գինը դարձյալ 50 դոլարից իջավ: Նվազեց նաեւ Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ապրանքի` պղնձի գինը: Բորսայում 1 տոննայի գինը կրկին մոտեցավ 5000 դոլարի սահմանագծին: Նավթի գնի անկումն անդրադարձավ ռուբլու փոխարժեքի վրա:

Պուտինն առաջարկում է հրաժարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվել, հայտնում է Вести.ru-ն: Այս օրինագծով առաջարկվում է ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ ԱՊՀ մնացած երկրների միջեւ: Այս օրինագիծը նպատակ ունի խթանել ազգային դրամական միավորի աճը, քանի որ նախատեսվում է, որ դրա համար համապատասխան պայմաններ […]

Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 3 անգամ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 մլն դոլարից դառնալով 65 մլն դոլարի: Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները: Բացառություն է կազմում թերեւս միայն հանքարդյունաբերության ոլորտը: […]

Դոլարը կարող է հասնել 500-ի. լուրջ վտանգներ Հայաստանի տնտեսության համար

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ դոլարը կարող է հասնել  մինչև 500 դրամ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  «Դոլարի արժևորումը Հայաստանի տնտեսության համար լի է մի շարք վտանգներով։ Մենք ունենք վարկային պորտֆել, իսկ մեր վարկային պորտֆելը 2,1 տրիլիոն է, որից 1,3 տրիլիոնը՝ արտարժույթով»,-նշեց նա, ապա հավելեց, որ այդ վարկի դիմաց վճարվող տոկոսները  և նրանց դրամով աշխատած […]

Անկապ հարկեր. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 745 միլիոն դրամի հարկ: Սա մոտ երկու անգամ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս տարի նվազել են նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում աշխատող բոլոր խոշոր ընկերությունների հարկերը: Թե ինչով է պայմանավորված այս միտումն, առանձին ուսումնասիրության կարիք չունի:

Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի  (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը: Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում գյուղատնտեսության […]

Նաիրիտցիները փակեցին ճանապարհը.կդիմեն կտրուկ քայլերի

«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա մի քանի տասնյակ աշխատակիցներ Կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն, եթե իրենց աշխատավարձերն օրվա ընթացքում չփոխանցեն: Այդ մասին նշեցին նաիրիտցիները Կառավարության շենքի մոտ հրավիրված հավաքի ժամանակ: «Մեզ խոստացել էին, որ մինչեւ ամսվա վերջ բոլոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձերը կփոխանցեն, բայց այսօր արդեն հուլիսի 30-ն է եւ ընդամենը փոխանցել են 700 հոգու աշխատավարձ»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի