13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 1-ից հանրապետությունում կսկսվեն լոլիկի մթերումները

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:  Մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:    Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը կիսամյակն ամփոփել է մուտքերի աճով

Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»: Սակայն ԵԱՏՄ […]

Հայ-վրացական երկխոսությունը տալիս է իր արդյունքները

Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած վերջին այցը փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ակտիվացումը հնարավոր է դարձնում հրատապ և ակտուալ հարցերի լուծումը: Տեսանելի է նաև Վրաստանի վարչապետի պատրաստակամությունը հայկական կողմի առաջարկներին և կոչերին համապատասխան արձագանքի արժանացնելու մոտեցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ Դալիալի անցակետի աշխատանքային ժամերը ավելացվեցին 3 ժամով՝ ի դեպ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ջանքերով, […]

Ռուբլին կտրուկ արժեզրկվում է. Ժողովուրդ

Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել և արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր: Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր և տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող […]

Իշխանությունը որոշել է «խաղեր տալ». Հայկական ժամանակ

Օրերս կազմակերպված շնորհանդեսի միջոցով հանրությանը ներկայացված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ուղիները» ծրագրում աշխարհացունց դրույթներ են ներառված, օրինակ՝ գազի ներկրման վերաբերյալ: Ծրագրի հեղինակների նախանշած սցենարով արդեն 2018թ.-ից սկսած Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի մոտ 4 անգամ աճեն տարեկան ներկայիս 500 մլն խմ-ից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի: Դրան զուգահեռ 2024թ.-ից պետք […]

Ցուցարարները ոստիկաններին իրավական դաշտ կբերե՞ն

«Ոտքի Հայաստան» շարժման նախաձեռնող Դավիթ Սանասարյանը վստահ է, որ ոստիկանները, որքան փորձեն խանգարել ժողովրդի  խաղաղ նստացույց  իրականացնելուն, այնքան պայքարողների քանակը կավելանա: Այդ մասին ընդգծեց Սանասարյանը Հայելի.am  կայքի թղթակցի հետ զրույցում: Սանասարյանը նշեց, որ այս պահին արդեն ավելանում են քաղաքացիների քանակը.«Մենք փորձում ենք ոստիկաններին իրավական դաշտ բերել, որ նրանք զերծ մնան անօրինական գործողություններից ու դա կարծես […]

Երվանդ Զախարյանը խոսել է Նաիրիտի պարտքից

«Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ։ խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ ԱՊՀ Միջպետական բանկի առջեւ ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, գործարանը Երեւան ՋԷԿ-ին պարտք է 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 162 մլրդ դրամ։ Աշխատավարձերի պարտքը […]

Երվանդ Զախարյանը վրդոված է.«Նաիրիտի» հարցով լսումները դեռ չսկսված ընդհատվեցին

«Նաիրիտ գործարանի» հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր՝ հուլիսի 28-ին, դեռ չսկսված ընդհատվեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լսումները սկսվելուց մի քանի րոպե անց դուրս եկան դահլիճից եւ բարձրացան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ: Երվանդ Զախարյանը դիմելով Վարդան Այվազյանին ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի