13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության աճը` 14.8 տոկոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Նախարարը ընդգծել է, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ: ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով […]

Բուսաբուծական մթերքների արտահանման լավագույն շուկան ՌԴ-ն է

Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 %-ի դիմաց:

Գյուղատնտեսական շուկան` գյուղացուն օգնական

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5000 գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3400 տոննա` անցած 7 […]

«Իռոնիայով» հարցեր մի տվեք

Տարիներ առաջ գյուղատնտեսության ոլորտում ներդրվեց քահանայի ինստիտուտը, համաձայն որի հոգեւորականը պետք է  աղոթեր, եւ գյուղատնտեսական տարին պետք է ավելի բարենպաստ լիներ:Լրագրողները գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրքվել են` արդյոք քահանաները շարունակում են աղոթել: Նախարարը հարցը որակել է «իռոնիայով» ձևակերպված, ապա նշել, որ ինքը որպես քրիստոնյա մարդ, իհարկե, ցանկացած գործ նախաձեռնելիս դիմում է Աստծուն: «Երբ մարդը մի գործ […]

Արվում է շատ լկտի ձեւով. «Ոչ թալանին»-ը նոր փուլ է սկսում /վիդեո/

«Սեպտեմբերի 1-ից սկսեցինք մեր պայքարի երկրորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը և հավելեց, որ պայքարի նոր փուլը պայմանավորված է նրանով, որ իրենք տեսել են՝ հերթական անգամ ակնհայտորեն ստել են քաղաքացիներին. «Ու դա արվում է շատ լկտի ձևով: Դրա համար  որոշեցինք որևէ այլ […]

Հայաստանը կարևորում է արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը. Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների […]

ԵԱՏՄ-ն բարդ իրավիճակում է. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները բավականին բարդ տնտեսական իրավիճակում են, գրում է Ria.ru-ն: «Իսկ դա պետք է խթան դառնա նրանց ջանքերի համախմբման համար: Մենք բավականին բարդ տնտեսական իրավիճակում ենք այն պահի համեմատությամբ, երբ ստեղծվում էր մեր միությունը: Համաշխարհային տնտեսության վիճակը բարդ է ու անկանխատեսելի»,- ասել է նա` նշելով, որ […]

Կարտոֆիլը կթանկանա /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար: Գնահատելով, գյուղատնտեսական ոլորտի արդյունքները փորձագետը մասնավորապես նշեց. «Լավ արտադրանք տվեց հատկապես պտղաբուծությունը՝ ունեցանք եւ ծիրան, եւ դեղձենի: Անցած տարվա համեմատ սպասում ենք մոտ 20-30 տոկոս ավել խաղողի բերք: Կարևոր է , որ վերամշակող գործարանները կարողանան ժամանակին գյուղացուն վճարել, որ բերքի կորուստ չունենանք: Այսօրվա դրությամբ որևէ բողոք […]

2015թ. օգոստոսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, կամ հավելաճը կազմել է 4.8%, որում` պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքների և ծխախոտի հավելաճը կազմել է 2.1%, ոչ պարնեային ապրանքներինը` 5.9%, իսկ ծառայություններինը` 3.4%: Գները տնտեսության մեջ հիմնականում կատարում են՝ հաշվառման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի