26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի հաշվարկը

Օրերս Բելառուսում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ վարչապետ` Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է ԵՏՄ-ում դոլարիզացիայի մակարդակի նվազեցման գաղափարին, մասնավորապես նշելով.

«ԵՏՄ-ում պետք է քայլեր ձեռնարկվեն ակտիվացնելու փոխադարձ հաշվարկների իրականացումը ազգային արժույթներով և նվազեցնելու դոլարիզացիայի մակարդակը: Այդ կոնտեքստում կարևոր է նաև ռազմավարական ապրանքների երկկողմ առևտուրը իրականացնել ռուբլու հիման վրա»:

ՀՀ-ը ռազմավարական ապրանքների մասով` ինչպիսիք են բնական գազը, էլէկտրաէներգիան, խմելու ջուրը, ռազմատեխնիկան, նավթամթերքները, ցորենը և այլն, առևտուր է իրականացնում միայն ՌԴ հետ, այսինքն նշված հայտարարությունը ՀՀ համար առնչություն ունի միայն ՌԴ հետ առևտրին: Այդ տեսանկյունից այն կարող է ունենալ և դրական և բացասական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա:

Դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի այն, որ ՌԴ-ից ներկրվող ռազմավարական ապրանքների համար` որոնք կազմում են 700 մլն. դոլարից ավելի, ՀՀ կվճարի ռուբլով, որը շատ ավելի մեծ քանակությամբ ՀՀ ներհոսում ՌԴ-ից` ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցներից (տրանսֆերտներ), որը դոլարի փոխարկելու և ՌԴ փոխանցելու համար լրացուցիչ խնդիրներ և ծախսեր է պահանջում:

Դա կօգնի ՀՀ-ը նվազեցնել ծախսերը, ավելացնել դոլարային արտարժութային պահուստները, և բարձրացնել ռուբլու փոխանակային կուրսը:  Բացի այդ որոշակի առևտրային ապրանքների մասով այն կարող է նաև նվազեցնել ռիսկերը` մասնավորապես ՌԴ-ից ներկրվող բնական գազի գինը ՀՀ համար կապված է ՌԴ Օրենբուրգի մարզի բնական գազի գնի հետ, որը ունի ռուբլու արտահայտություն, և այս տեսանկյունից ՀՀ ներկրվող բնական գազի գինը ռուբլով ֆիքսելու դեպքում, կնվազեն նաև ռիսկերը բնական գազի գնի փոփոխության հետ կապված:

Իսկ ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքները կարող են լինել երկարաժամկետ հատվածում` պայմանավորված ռուբլու ոչ կայուն լինելու հանգամանքով և այդ տեսանկյունից ռուբլու փոխարժեքի տատանումները լրացուցիչ էական ռիսկեր են ստեղծելու ՀՀ տնտեսության և ֆինանսական հատվածի համար:

Ընդհանրացնելով էական ազդեցությունները կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ հավանականությունը ավելի մեծ է, որ այս գաղափարը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ