22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձեռնարկությունների համար բնական գազի գինը կնվազի

Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ` էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել բնական գազի գնի 24 դոլար իջեցման վերաբերյալ, ըստ որի ՀՀ ներկրվող 1000 մ3 գազի գինը 189 դոլարից իջնելու է մինչև 165 դոլար, այսինքն նվազելու է 12.7%-ով:

Այս պայամանագիրը շատ կարևոր էր ՀՀ համար, բայց միևնույն ժամանակ սպասելի, քանի որ միջազգային շուկայում, մասնավորապես Nymex բորսայում սակարկվող բնական գազի գինը ներկայումս կազմում է 2.69 դոլ./MMBtu, որը 2014թ. նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 40%-ով, իսկ ՀՀ և «Գազպրոմ»-ի միջև պայմանավորվածության համաձայն ՀՀ-ը բնական գազ պետք է մատակարարվեր ՌԴ Օրենբուրգ մարզի գներով, որը ունի ռուբլու արտահայտություն և բնականաբար վերածած ԱՄՆ դոլարի այն նույնպես նվազել է: Այս իջեցումը ինչպես նախապես հայտարարվել էր չի հանգեցնելու ՀՀ բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագնի իջեցմանը` պայմանավորված դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի ավելացմամամբ:

Սակայն նույն բնակչության համար այն չպետք է դիտարկել որպես ոչինչ չնշանակող քայլ քանի որ, եթե չլիներ այս պայմանագիրը հնարավոր չէր լինի խուսափել բնական գազի սակագնի բարձրացումից` բնակչության համար: Իսկ ինչ վերաբերում է խոշոր ծավալի գազասպառողներին (10 հազ. մ3 և ավել), ապա նրանց համար բնական գազի սակագինը կազմում է 277 դոլար 1000 մ3 համար, իսկ այս իջեցումը ուղղակի ձևով պետք է ազդի նրանց սակագնի իջեցման վրա, ինչը մուլտիպլիկատիվ էֆֆեկտով կտարածվի ամբողջ բնակչության վրա, քանի որ բնական գազը գնագոյացոնող ապրանք է:

Եվ այս տեսանկյունից, եթե բնական գազի գնի իջեցումը ուղղակի ձևով չի ազդելու բնակչության վրա, ապա անուղղակի ձևով իհարկե իր դրական ազդեցությունը ունենալու է: Այս պայմանագրի հետևանքով նաև նվազելու են ՀՀ-ից արտարժույթի արտահոսքի ծավալները` տարեկան մոտ 45 մլն. դոլարով, ինչը իր հերթին ազդելու է նաև ՀՀ արտարժույթի պաշարների համալրման վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ