22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել

«Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել»  այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի փոխանցմամբ  2015թ. օգոստոսին, հուլիս ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.3% գնաճով: Մարտիրոսյանը նշեց, որ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.3% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ: ԱՎԾ տվյալներով ՝ թանկացումներ են արձանագրվել նաև մսի և կաթնամթերքի շուկայում:

« Գնաճը պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, ծխախոտի բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով»,- տեղեկացրեց Գուրգեն Մարտրոսյանը :

Մարտիրոսյանը ընդգծեց , որ օգոստոսին գյուղմթերքի հատկապես բանջարեղենի շուկայում գնաճ է եղել:

« Այն պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 12.9%, կանաչ լոբու՝ 19.0%, ծաղկակաղամբի՝ 42.5%, կանաչ սոխի` 44.2%, կաղամբի՝ 51.1%, կարտո ֆիլի 53.1% գնաճով: Դրան զուգընթաց, 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սմբուկի` 53.0%, պղպեղի՝ 25.2%, գազարի՝ 19.4%, վարունգի՝ 17.3%, լոլիկի` 16.9%, գլուխ սոխի՝ 7.1%, սխտորի` 4.5%, ճակնդեղի՝ 3.4%, սնկի 1.7% գնանկում»,- հավելեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ