13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լույսը չբացված ոստիկանությունը ցրեց ցույցը.կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։ Մանրամասները` azatutyun.am-ի տեսանյութում:

Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել

«Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել»  այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի փոխանցմամբ  2015թ. օգոստոսին, հուլիս ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.3% գնաճով: Մարտիրոսյանը նշեց, […]

Աշխարհում պարենամթերքն էժանացել է, իսկ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել. Հայկական ժամանակ

Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ: Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով: Առանձին ապրանքատեսակների գծով գների անկումը տպավորիչ է: Օրինակ, հացահատիկը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7 տոկոսով, ձեթը՝ 8.6 տոկոսով, […]

Բենզինն էլ թանակացավ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է բենզինի 0,2 եւ դիզելային վառելիքի 0,5 տոկոս գնաճ:ԱՎԾ թվերով գրեթեր բոլոր շուկաներում գնաճ է արձանագրվել: Հիշեցնենք, մամուլը ահազանգում է առաջիկայում նաեւ գազալիցքավորման թանկացման մասին:

Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ

ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում վարչապետը առաջարկեց ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ տարածքում իրականացնել ռուբլիով: Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում անցում կկատարենք ԵԱՏՄ տարածքում առհասարակ ռուբլով առևտրաշրջանառության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայացված առաջարկն ուղղված է արդեն իսկ ներկայացված հիմնախնդիրների լուծմանը և որևէ առնչություն չունի միասնական […]

Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պարոն Բելոզյորովը կօգտագործի իր մասնագիտական փորձն ու կազմակերպչական հատկանիշները՝ ի նպաստ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդման: Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել […]

Հովիկ Աբրահամյանի հաշվարկը

Օրերս Բելառուսում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ վարչապետ` Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է ԵՏՄ-ում դոլարիզացիայի մակարդակի նվազեցման գաղափարին, մասնավորապես նշելով. «ԵՏՄ-ում պետք է քայլեր ձեռնարկվեն ակտիվացնելու փոխադարձ հաշվարկների իրականացումը ազգային արժույթներով և նվազեցնելու դոլարիզացիայի մակարդակը: Այդ կոնտեքստում կարևոր է նաև ռազմավարական ապրանքների երկկողմ առևտուրը իրականացնել ռուբլու հիման վրա»: ՀՀ-ը ռազմավարական ապրանքների […]

ՀԿԾՀ-ում մոնիտորինգը մեկնարկել է

Քիչ առաջ մեկնարկած կառավարության հերթական նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսվել է  էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ մոնիտորինգ : ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Դելոյթ ընդ տուշ» ընկերությունը ձեռնամուխ է եղել իր աշխատանքներին: Խորհրդատվական  ընկերությունը ծառայության պայմանագրով երեք փուլերով կներկայացնի իրավիճակը: Առաջին փուլի արդյուքնները հայտնի կդառնան սեպտեմբեր ամսի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի, երրորդը՝ նոյեմբերի: Սեպտեմբերի վերջին […]

Աչքդ լույս, վարորդ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ: Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ […]

Ձեռնարկությունների համար բնական գազի գինը կնվազի

Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ` էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել բնական գազի գնի 24 դոլար իջեցման վերաբերյալ, ըստ որի ՀՀ ներկրվող 1000 մ3 գազի գինը 189 դոլարից իջնելու է մինչև 165 դոլար, այսինքն նվազելու է 12.7%-ով: Այս պայամանագիրը շատ կարևոր էր ՀՀ համար, բայց միևնույն ժամանակ սպասելի, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի