09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նաիրիտցիները էլի դուրս կգան պայքարի

Նաիրիտցիները  մեծ ցանկություն ունեն աշխատելու վերաբացված Նաիրիտում: Այս անգամ նրանք փողոց դուրս կգան գործարանի վերագործարկման պահանջով :

Henaran.am-ի հետ զրույցում  գործարանի աշխատակից Սուրեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ գործարանի աշխատակիցներով հատուկ ծրագիր են  մշակում, թե ինչպես պայքարենք, որ գործարանը նորից աշխատի:

«Մենք պետք է սկսենք պայքարել ու մեր պայքարի շնորհիվ հնարավորություն կունենանք հասնել հաջողության: Առաջարկություն ունենք, «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցներին միանալ մեզ և գալ Երևան ու միասին դուրս գալ փողոց՝ պայքարելու: Մենք նրանց հացուջրով, տնով կապահովենք, միայն թե համախմբած պայքարենք: Նրանք կպայքարեն աշխատավարձերի համար, իսկ մենք կպայքարենք գործարանի վերագործարկման համար»,- տեղեկացրեց աշխատակիցը:

Նրա խոսքով՝ իրենք պետք է իրենց պայքարով հասնեն  նրան, որ գործարանը սնանկ չճանաչվի: Աշխատակիցը նաեւ տեղեկացրեց, որ դեռևս 120 քաղաքացի աշխատավարձ չի ստացել: Նրանք ավելի վաղ դատական կարգով էին պահանջել և ստացել իրենց աշխատավարձերը և չվճարված աշխատավարձերի տուգանքները։ Տուգանքներից հրաժարվելու պարտավորագիր նրանք, ի տարբերություն մյուսների, չէին ստորագրել, և հիմա չեն կարողանում հետ ստանալ դատական ակտերով սահմանված գումարները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ