23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Զանգվածային թունավորումների պատճառը

«Սննդամթերքի անվտանգության հետ կապված մեր երկրում մեծ խնդիր կա, որի մասին հուշում են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը:

Չիլինգարյանը հիշեցրեց, որ  մեկ ամիս առաջ, ճամբարում՝ երեխաների մասսայական թունավորում գրանցվեց , ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն:

«Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ լծակ չունի հարցերը կարգավորելու: Ինչպես կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենա ամեն րոպե մտնել մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում»,-ասաց նա և նշեց, որ ըստ էության, նախատեսված է ամենօրյա ստուգումներ մանկապարտեզներում և դպրոցներում, բայց փաստացի արդեն կասկածելի է, որ դրանք ձևական բնույթ է կրում:

«Սնունդը այն ոլորտն է, որ պարտադիր պետք է պայմաններ ստեղծվի, որ ցանկացած ժամանակ տեսուչը ստուգայց կատարելու հնարավորություն ունենա: Արտադրողը կամ մատակարարը պարտավոր է հանրային գործել»,- ասաց նա:
Չիլինգարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ թունավորվածների թվի շեմն անցել է. «Սա  մտահոգիչ է, ուրեմն ինչ-որ բան այնպես չի արվում»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ