19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դոլարը կարող է հասնել 500-ի. լուրջ վտանգներ Հայաստանի տնտեսության համար

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ դոլարը կարող է հասնել  մինչև 500 դրամ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  «Դոլարի արժևորումը Հայաստանի տնտեսության համար լի է մի շարք վտանգներով։ Մենք ունենք վարկային պորտֆել, իսկ մեր վարկային պորտֆելը 2,1 տրիլիոն է, որից 1,3 տրիլիոնը՝ արտարժույթով»,-նշեց նա, ապա հավելեց, որ այդ վարկի դիմաց վճարվող տոկոսները  և նրանց դրամով աշխատած գումարները հակասության մեջ են մտնում։

«Սա առաջացնում է լուրջ խնդիրներ և դժվարություններ՝ կապված վարկերի վերադարձելիության, ինչպես նաև գրավների հետագա իրացման, գույքի արժեզրկման հետ»,-նկատեց Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է նավթի գների անկմանն, ապա տնտեսագետը շեշտեց, որ դա ուղղակի ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան տնտեսության վրա։ «Նավթի գների անկման արդյունքում եթե բենզինի գինն իջնի, դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա։

Իսկ եթե անուղղակի ազդեցությունը դիտարկենք, ապա Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է երկու մլրդ դոլարից ավելի տրանսֆերտներ։ ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած նման շոկ ստիպում է, որ Հայաստան տրանսֆերտ ուղարկող հայերը չունենան բարձր եկամուտներ։ Իմ կանխատեսումներով՝ մոտ 800 մլն դոլարից մինչև մեկ մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ կկրճատվեն»,-ասաց Խաչատրյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ