08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է, իսկ աուդիտը ՀԷՑ-ում է. Վաչե Գաբրիելյան

Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովում իրականացվող խորհրդատվությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանանակ, որի ավարտից հետո հստակ պատասխան կտրվի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարցերին: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ  Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:

«Խորհրդատվության պայմանագիրը զետեղված է Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կայքում, և, եթե Դուք ուշադիր ընթերցեք պայմանագիրը, կտեսնեք, որ այն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ: Խոսքը գնում է ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության մասին, այլ առավել ամբողջական հարցեր են ընդգրկված խորհրդակցության շրջանակում»,- ասաց փոխվարչապետն ու հավելեց, որ խորհրդատվության երկրորդ փուլով կառավարությունը պարզելու է արդյոք հնարավոր է ճանապարհներ գտնել սակագինը նվազեցնելու համար, իսկ երրորդ փուլով պարզելու է զարգացման ավելի լայն ռազմավարության մեջ դա տեղավորելու հնարավորությունը:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է անցկացվում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ՀԾԿՀ-ի որոշումները չեն կարող աուդիտի ենթարկվել, իսկ ՀԷՑ-ում  աուդիտ է ընթանում, որը մասնավոր կազմակերպություն է և ենթակա է աուդիտի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ