24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմավիրցիները և արարատցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել

Արմավիրցիներն ու արարատցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել: Արմավիրցիները՝ Երևան-Արմավիր, արարատցիները՝ Երևան-Ստեփանակերտ միջպետական ճապապարհները: Արարատի և Արմավիրի հարակից գյուղերի բնակիչներն այս անգամ միջպետական ճանապարհը փակել են խաղողի ոչ պատշաճ մթերման պատճառով: Գյուղացիներն իրենց բողոքի ձայնն են արտահայտում՝ նշելով, որ չեն կարողանում իրացնել խաղողի ամբողջ բերքը:

Գյուղացիները նշում են, որ մինչև 40 տոննա խաղող ունեն, բայց իրենցից մթերում են ընդամենը 5 տոննան, հետևաբար չգիտեն, թե ինչ կարող են անել մնացած խաղողի հետ:

ՀՀ գյուղնախարարության լրատվական բաժնից Henaran.am-ին հայտնեցին, որ այս պահին նախարարը գտնվում է Արարատի մարզում է և զրուցում գյուղացիների հետ: Ըստ գյուղնախի՝ նախարարի հորդորից հետո արարատցիները բացել են Երևան-Ստեփանակերտ ճանապարհը: Գյուղնախարարը նաև հորդորել է Արարատի մարզի գյուղմթերող բոլոր հիմնարկ-գործարաններին հնարավորիս շատ մթերում իրականանցնել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ