02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման […]

Գնդեվազում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանենիները /ֆոտո/

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները: Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է: Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից: 2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրը իրականացնող […]

Զբոսաշրջության ոլորտում աճ է գրանցվել

  Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 հազար 506 զբոսաշրջիկ: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած  տվյալները, որի համաձայն 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով: 2016 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 հազար 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9 […]

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը և էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր:

Նավթի նոր ռեկորդը

Երեկվա դրությամբ նավթը վերջին վեց ամիսների կտրվածքով նոր ռեկորդ է սահմանել։ Միջազգային շուկայում Բրենթ տեսակի նավի գինը գտնվել է 48 ԱՄՆ դոլար սահմաններում մեկ բարելի դիմաց։ Այս տարվա նավթը թանկացել է ավելի քան 60 տոկոսով, հայտնում է kp.ru-ն։ Նշվում է, որ նավթի գնի աճին զուգահեռ՝ բարձրացել է նաեւ ռուսական ռուբլու գինը։  

Լիճքվազի հանքավայրում 18,7 տոննային համարժեք ոսկի է գնահատվել /ֆոտո/

Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող և ոսկու արդյունահանող առաջատար Polymetal Plc («Պոլիմետալ») ընկերությունը դեռեւս 2014թ.-ի նոյեմբերի կեսին ձեռք է բերեց Կապանից ոչ հեռու տեղակայված Լիճքվազ երկրաբանահետախուզական նախագծի բաժնետոմսերի 25%-ը, 3.5 մլն.դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի հաշվին, միաժամանակ համաձայնեցնելով ակտիվներում իր մասնաբաժնի ավելացումը` մինչև 50%: Արդեն այսօր ընկերությունը հայտարարություն տարածեց, որ ավարտին է հասցրել Հայաստանի Լիճքվազի հանքային պաշարների աուդիտը, ըստ JORС-ի` […]

Ինչ է անում ՊԵԿ-ը. Ժամանակ

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՊԵԿ-ը՝ բացահայտելու համար օֆշորային գոտում գրանցված հայաստանյան ծագման ընկերությունները։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ հայտարարեց, որ առաջնայինը հարկերը թաքցնելու խնդիրն Է։ «ՊԵԿ-ը կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված Է. ՊԵԿ-ը կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մոտ։ Ցանկացած դեպքում, երբ […]

Կենտրոնական բանկը գաղտնի է պահում. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը անցել է «խուլ պաշտպանության» ։ Այս կաոույցը որոշել է գաղտնի պահել իր հիմնական գործողությունները։ Օրինակ, ԿԲ-ի իրականացրւսծ արտարժութային ինտերվենցիաների մասին կարելի կլինի իմանալ միայն ամիսներ անց։ Սինչ 2014-ի ավարտը ԿԲ-ն իր ինտերվենցիաները իրականացնում Էր ֆոնդային բորսայում, որի մասին տրվում էր տեղեկատվություն օրական կտրվածքով։ Այնուհետեւ ԿԲ-ն անցավ այլ հարթակ, որտեղ արձանագրվող գործարքների մասին տեղեկատվությունից կարելի էր գուշակել, թե […]

Սահմանում պատերազմ է, իսկ տղերքի համար անհրաժեշտ իրեր օրերով մնում են մաքսատանը

Ամենավատն այն է, որ սահմանում պատերազմ է, իսկ տղերքի համար շատ անհրաժեշտ իրեր օրերով մնում են մաքսատանը ու մինչև մաքսազերծման համար կլորիկ մի գումար չմուծես, չես կարող այդ ապրանքը տեղ հասցնել։ Ընդ որում, տպավորությունն այն է, թե Հայաստան եկող մարդկանց հատուկ ստուգում են նման սարքերը ձեռքներից վերցնելու համար։ Անգամ եթե մեկ դրոն են բերում, նորից […]

Միրումյանը բացառում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով

Այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ ՓՄՁ-ների հարկային խնդիրներին: Միրումյանի խոսքով  ՓՄՁ-ները հարկային բեռի պատճառով չէ, որ փակվում են. «Փոքր և միջին սյուբեկտների շրջանառությունները աճում են և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ:Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ երբ բիզնեսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի