05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստղաբաշխական եւ անհավանական «ներդրում» «Դվին» հյուրանոցում

Կառավարության վաղվա նիստում հավանության է կարժանանա «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ «Դվինում» պետք է ներդրում կատարի հյուրանոցի սեփականատեր՝ Սի-ՍԻ-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերությունը: Վերջինս, ներկայացրած ծրագրի համաձայն, այդ հյուրանոցի վերակառուցման համար իբր թե պետք է ներդնի աստղաբաշխական չափի գումար՝ ավելի քան 120 միլիոն դոլար: Պետք է ստեղծի 184  հատ տարբեր դասի համարներ, 330 հատ ստորգետնյա եւ առնվազն 50 հատ վերգետնյա ավտոկայանատեղի:

Ըստ կառավարության կայքի, «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Համալիրը ներառելու է նաեւ այլ կառույցներ՝ առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններից բաղկացած բնակելի բարձրահարկ մասնաշենք, որի վերեւի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Եվ այս ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2019թ.: Նախատեսվում է նաեւ հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ եւ նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկի»:

Հիշեցնենք, որ այս հյուրանոցը պատկանում էր այն տասը շինությունների ցանկին, որոնց վերակառուցման համար դեռեւս 2012թ. Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ժամկետ էր նշանակել, բայց այն մի քանի անգամ հետաձգվել է, նախ 2014, թվական, այնուհետեւ 2017 թվական, իսկ այսօր արդեն ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2019թ-ի վերջը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ