02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ կառավարությունը ողջունել է Հադրութի շրջանում բնակավայրի վերականգնման՝ Աթայանցի ծրագիրը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերինԱրցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցմանծրագրի ընթացքը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես […]

Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը. ԼՂՀ վարչապետի խոսնակ

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ, թշնամու հրետակոծության հետևանքով Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը: Մատաղիսում անմիջական վնասներ չկան: Ա. Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ): Բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին: Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել […]

Այս գիշեր հակակարկտային կայանները կրակել են 2630 անգամ

Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց: Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային […]

Բնակարաններ զոհված զինծառայողների ընտանիքներին

Այսօր Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը, որպեսզի նրանց աջակցի: Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում և չունեն սեփական բնակարան, կտրամադրվեն բնակարաններ: Տարոն Մարգարյանը ֆինանսական վարչությանն էլ հանձնարարել է այլ ծրագրերի հաշվին միջոցներ գտնել, որպեսզի հերոսների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրեն: Տարոն […]

Բարեկարգվում է «Հունոտի կիրճ» տանող ճանապարհը /ֆոտո/

Սկսվել է «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց տանող ճանապարհի բարեկարգումը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից եւ հավելում, որ «Պըլըպուղի» հուշարձան-քարից մինչև Մխիթարաշեն գյուղի մերձակայքը, շուրջ 2կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այստեղ հիմնականում տարվում են հողային հարթեցման և ճանապարհի լայնացման աշխատանքներ, որն այսուհետ կհեշտացնի այցելուների մուտքը դեպի պատմական արգելոց: Աշխատանքներն իրականացվում է ԼՂՀ […]

Ռոստովի հայ համայնքի կողմից շինանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Արցախ /ֆոտո/

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի հայ համայնքի կողմից ապրիլ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ շինանյութ է հասցվել Արցախ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունի ցհայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ տանիքի թիթեղի, երկրորդը փայտանյութի տեսքով է: Շինանյութը նախատեսված է օգտագործել այս տարվա ապրիլից սկսված թշնամու հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքների համար՝ մասնավորապես Մարտակերտում և Մատաղիսում:

Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակները կսահմանափակվե՞ն

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում  պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց կառավարությանը Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակների մասին: Պատգամավորը նշեց, որ հարկ է  արգելել հատկապես թուրքական սննդամթերքի ներկրումը: Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համաձայնեսց՝ այդ հարցը այս օրերին արդիական է դարձել: Նախարարը բստահեցրեց՝  այդ հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում […]

Գազմպրոմ Արմենիան գործընթաց է սկսել գազի սակագնի գործընթացով զբաղվելու համար

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  գազի սակագնի նվազմանն ուղղված գործընթաց է սկսվել: «Գազմպրոմ Արմենիան արդեն գործընթաց է սկսել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի, ռեսուրսները կնայի, հայտի օբյեկտիվությունը կնայի, նաև` մեր կառույցների հայտերը և վերջնական որոշումը ձեզ կասի»,- ասաց նա:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՏԶԱԽ նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված […]

Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները մնում են որպես հայտարարություններ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա խնդիրներին: «Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները, մնում են հայտարարություններ և առարկայական չեն դառնում»,-ասել է Պիպոյանը: Բանակխոսը խոսելով, մասնավորապես, Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին նշել է, որ երբ լրահոսում հայտնվեց այդ լուրը, մարդկանց առաջին  ենթադրությունն այն էր, թե հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի