20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ներում է բոլորին՝ բացի Հայաստանից /անիմացիոն վիդեո/

Ինչպես հայտնի է, գերտերությունները հաճախ ներում են զարգացող երկրների ունեցած պետական պարտքերը: Այդպես է վարվում նաև Ռուսաստանը, որը տասնյակ միլիարդավոր դոլարների պարտքեր է ներում բազում երկրների: Ու թեև Ռուսաստանը տասնյակ երկրների ներում է միլիարդավոր դոլարների պարտքեր, սակայն ոչ երբեք Հայաստանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Մանրամասները` տեսանյութում.

ՀՀ միջազգային պահուստների վիճակը և կազմը 2015թ. ԿԲ

Հայաստանի Հանրապետության միջազգային ՀՀ կենտրոնական բանկը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի դրույթներով, ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին՝ 2015 թվական դրությամբ (ներառյալ եզրափակիչ շրջանառությունը)։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա խաչմերուկում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Համաժողովին քննարկման թեմաներն են եղել` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ: «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան: ՀՀ էկոնոմիկայի […]

Որքան է կազմել մեր ռազմական ծախսերը. Հայկական Ժամանակ

«2015 թվականին նախորդ՝ 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանությանը ուղղված ծախսերը աճել են ընդամենը 4.2 տոկոսով, այն դեպքում, երբ ոստիկանությանն ուղղված ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 13.7 տոկոսով։ Այս տվյալները ներառված են 2015 թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը երեկ ներկայացվեց ՀՀ կառավարության նիստին։ Հաշվետվությունից նաեւ տեղեկանում ենք, որ ռուսական վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը […]

Բիշար Աբդիրահիմ Հուսեյնը հյուրընկալվել է կառվարությունում

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»- ի նախաձեռնությամբ: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի […]

Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը: Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և […]

Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենը

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն […]

Եվրոպական փոստային օպերատորները Երեւանում քննարկել են մի շարք հարցեր /վիդեո/

Երևանում նախօրեին մեկնարկել «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ` «Ընդունելով մարտահրավերները» խորագրով լիագումար համաժողովը։ Այն անցկացվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնը, «PostEurop» կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը, գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը, ինչպես նաև եվրոպական 40 […]

ԼՂՀ ԱԺ-ն հետևողական է ՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային ատյաններին ներկայացնելու գործում

Այսօր կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի լիագումար նիստ: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ԱԺ պատգամավորներն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ հարգել են Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը: Այս մաիսն տեղկացնում է «Արցախպրես»-ը եւ շարունակում, որ բացման խոսքում ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել […]

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջինշրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներինակտիվորեն մասնակցելու համար: «Բոլորիս քաղաքացիական պարտքն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի