Գնդակոծությունից տուժած Կոթի համայնքին կփոխհատուցվի ավելի քան 8 մլն դրամ
ՀՀ կառավարության հաստատմանը առաջիկայում կներկայացվի 2015 թվականին գնդակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծ:
Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8 մլն 935 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին:
Նշենք, որ 2015թ. ամռանը Կոթի համայնքում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն. 935 հազ. դրամ:
Նշված գումարից 3 մլն. դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին: