02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գազի եւ էլեկտրաէներգիայի գները կիջնեն. Հրապարակ

«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ […]

Գնդակոծությունից տուժած Կոթի համայնքին կփոխհատուցվի ավելի քան 8 մլն դրամ

ՀՀ կառավարության հաստատմանը առաջիկայում կներկայացվի 2015 թվականին գնդակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8 մլն 935 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության […]

Ազգային ժողովում առաջարկ կա հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը

Վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունների հարցին առանձնապես մեծ կարևորություն է տրվում, հաշվի առնելով հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը և Ադրբեջանի կողմից կատարվող հրադադարի խախտումները: Պետք է, սակայն, նկատել, որ զուտ տնտեսական-առևտրական տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունները ուշագրավ են: Հայաստանն ու Թուրքիան չունենդիվանագիտական հարաբերություններ, սահմանակից են, բայց սահմանը փակ է: Թուրքիայից Հայաստան ներմուծվում է ապրանքներ, իսկ Հայաստանից Թուրքիա պաշտոնապես արգելված […]

Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք. Ռուզաննա Մուրադյան

  Թալեաթ փաշան ասել է. ՛՛Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ ապագայում դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք:՛՛ Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր: «Ավրորա» մրցանակաբաշխությամբ […]

Հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են. ՀՀ ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են: Այսպես, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 461.7 հազար լիտր հանքային ջուր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 20.5%-ով: Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՎԾ-ից, 11%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի […]

ԱԺ նիստին /Ուղիղ միացում/

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը լիագումար նիստը սկսելուց առաջ ցավակցեց երեկ Երևանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացած մեր հայրենակիցներին և Լեռնային Ղարաբաղում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր երկու զինվորների ծնողներին ու հարազատներին: Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին հայտնեց նաև, որ մշտական կապի մեջ է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ և բոլորս կարող ենք հանգիստ լինել, քանի […]

ԵՏՄ-ից դուրս գալն անլրջություն կլինի. Կիրո Մանոյան

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հարցին , թե  այս պահին նպատակահարմար չէ արդյոք ԵՏՄ-ից դուրս գալը, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին հայտարաել է, որ ճիշտ չէ: «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալն անլրջություն կլինի: Իսկ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն: Մենք պետք […]

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ»,-ասել է Ուորլիքը։

Կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք. գյուղնախարարություն

Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ  են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին: Այս մաիսն տեղեկացնում […]

Խլել են.Ժամանակ

Ռոբերտ Քոչարյանը կորցրել  է Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատում Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում իր ունեցած բաժնեմասը: Կոմբինատի սեփականատերը, հիշեցնենք, գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունն է: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն հերքել է , որ նման բան կարող է լինել՝ ասելով..«Ինչ որ բան կորցելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի